Խճանկարային | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1914 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա, Մարիա Թեքցի և Եղիսաբեթ II |
Հավաքածու | Թագավորական հավաքածու |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, պլատին, ալմաստ, սուտակ, Տոպազ, Քվարց, շափյուղա, Նռնաքարեր և Լուսնաքար (միներալ) |
Բարձրություն | 9,5 սանտիմետր |
Լայնություն | 7 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Խճանկարային» (ռուս.՝ Мозаичное), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում[1] Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1914 թվականին[2] Նիկոլայ II կայսեր պատվերով[3]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[4]։
Այսօր «Խճանկարային» կայսերական ոսկերչական ձուն գտնվում է Եղիսաբեթ II թագուհու[5] Թագավորական հավաքածուում[6] (Միացյալ Թագավորություն)։
«Խճանկարային» ոսկերչական ձուն հավաքված է դեղին ոսկե գոտիների համակարգով, որոնց ագուցված է պլատինե ցանցը[7], որը տեղ-տեղ պատված է ներքոհիշյալ նյութերով՝ ադամանդ, շափյուղա, սուտակ, զմրուխտ, քվարց, տոպազ և կանաչ նռնաքար[5]։ Ոսկերիչը Ալբերտ Հոլմսթրյոմն է[8]։ Ձուն բաժանված է հինգ ձվաձև շրջանակի՝ երիզված մարգարիտներից և անթափանց սպիտակ էմալից։ Յուրաքանչյուր հատման վայրում մեկական խոշոր ադամանդ է տեղադրված։ Ձվի գագաթին տեղադրված է լուսնաքար, որի տակից երևում է կայսրուհու անվան և հայրանվան սկզբնատառերը[9]՝ տեղադրված անթափանց, գունատ վարդագույն էմալի վրա[10]։
«Խճանկարային» կայսերական ոսկերչական ձվի անակնկալն իրենից ներկայացնում է կամեյա[2]։ Վերջինիս վրա Նիկոլայ II կայսեր բոլոր հինգ զավակների[7] կիսադեմերն է՝ պատրաստված ոսկուց և զարդարված մարգարտով, կանաչ նռնաքարով, թափանցիկ կանաչ, անթափանց սպիտակ, շողշողուն բաց վարդագույն էմալով[8]։ Ձվաձև հիմքն ունի սկահակի տեսք՝ զարդարված ադամանդներով, զմրուխտներով և երկու մարգարտով։ Անակնկալի գագաթը պսակված է կայսերական ադամանդակուռ թագով։ Մանրանկարի հակառակ երեսը էմալապատ է, որտեղ նկարված է ծաղիկների զամբյուղ, ստեղծման տարեթիվը և կայսեր զավակների անունները[10]։
Նիկոլայ II կայսրը ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային է նվիրել 1914 թվականի Զատկի տոնին։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։
1934 թվականին «Խճանկարային» կայսերական ոսկերչական ձուն վաճառում են Միացյալ Թագավորության արքա Գեորգ V-ին[3], որն այն նվիրում է կնոջը՝ Մարիա Թեքցի թագուհուն[6]։ Վերջիններից ձուն ժառանգություն է հասնում Եղիսաբեթ II-ին[1]։
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խճանկարային (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |