Ենթակատեգորիա | բարորակ ուռուցք ըստ բջջային տեսակի, աճառային հյուսվածքի ուռուցք, հիվանդություն | |
---|---|---|
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն |
Խոնդրոմա, բարորակ ուռուցք, որը կազմված է աճառային հյուսվածքից և անոթներով թելաշարված շարակցահյուսվածքային միջնաշերտից: Ուռուցքային բջիջները (խոնդրոցիտներ, աճառային բջիջներ) նման են նորմալ բջիջներին և արտադրում են աճառային նյութ (ամորֆ, բազոֆիլ նյութ)։
Այս գոյացության բնորոշ հատկանիշները ներառում են դրանում անոթային «օղակների» առկայություն, որոնց միջոցով այն տարբերակում են նորմալ հիալինային աճառից:
Կախված տեղակայումից, կլինիկորեն տարբերում են` էնխոնդրոմա և էկխոնդրոմա։
Եթե գոյացության հետագա աճի հետևանքով առաջանում է կոտրվածք (էնխոնդրոմա) կամ կոսմետիկ խնդիրներ, ապա կարիք է լինում վիրահատական բուժում` գոյացությունը հեռացվում է մինչև առողջ հյուսվածքի սահմաններում և անհրաժեշտության դեպքում կատարվում է ոսկրային փոխպատվաստում[1]:
Դասակարգում |
---|