Գյուղ | ||
---|---|---|
Խոշաբ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բասենի գավառակ | |
Այլ անվանումներ | Խոպիկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև 1878 թ.-ը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև 1878 թ.-ը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Խոշաբ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]։ Գտնվում էր Խորասան քաղաքից 18 կմ հյուսիս, Արաքսի ձախկողմյան մի վտակի ափին։ Մտնում էր Ներքին Բասենի կազմի մեջ։
Գյուղից հյուսիս-արևմուտք և հյուսիս-արևելք տարածվում են անտառներ։
Գյուղը ավերվել է 1878 թվականի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։
XX դարի սկզբին գյուղն ուներ 40 տուն թուրք բնակիչ[2]։