Անխել Գուրրիա Ángel Gurría | ||
Անխել Գուրրիան Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա ժողովին, 2012թ․ | ||
| ||
---|---|---|
1 հունիսի, 2006 | ||
Նախորդող | Դոն Ջոնսթոն[1] | |
| ||
1 հունվարի, 1998 - 30 նոյեմբերի, 2000 | ||
Նախորդող | Գիլերմո Օրտիզ Մարտինես | |
Հաջորդող | Ֆրանցիսկո Գիլ Դիազ | |
| ||
1 Դեկտեմբեր 1994 - 31 Դեկտեմբեր 1997[2] | ||
Նախորդող | Մանուել Տելո Մակիաս | |
Հաջորդող | Ռոսարիո Գրին | |
Կուսակցություն՝ | Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցություն | |
Կրթություն՝ | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան, Հարվարդի համալսարան, Լիդսի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Leeds University Business School? | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և տնտեսագետ | |
Ազգություն | մեքսիկացի | |
Ծննդյան օր | մայիսի 8, 1950 (74 տարեկան) | |
Ծննդավայր | Տամպիկո, Տամաուլիպաս, Մեքսիկա[3] | |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | |
Ի ծնե անուն | իսպ.՝ José Ángel Gurría Treviño | |
Ամուսին | Lulu Quintana de Gurría? | |
Պարգևներ | ||
Խոսե Անխել Գուրրիա Տրևինյոն (իսպ.՝ José Ángel Gurría), հայտնի է նաև որպես Անխել Գուրրիա[6] (մայիսի 8, 1950[7][8], Տամպիկո, Տամաուլիպաս[9]), մեքսիկացի տնտեսագետ և դիվանագետ։ 2006 թ. հունիսի 1-ից սկսած նա եղել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղարը[10]։
Ծնվելով Տամպիկոյում, Տամաուլիպաս՝ Գուրրիան բակալավրի աստիճանով ավարտել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի Տնտեսագիտության բաժինը և դիմել է ասպիրանտուրայի Միացյալ Թագավորության Լիդսի համալսարան և Միացյալ Նահանգների Հարվարդի համալսարան։
Բացի իր մայրենի իսպաներենից, Գուրրիան տիրապետում է ֆրանսերենի, անգլերենի, պորտուգալերենի, իտալերենի և գերմաներենի[11]։
Գուրրիան աշխատել է Մեքսիկայի Էլեկտրաէներգիայի դաշնային հանձնաժողովի, Զարգացման ազգային բանկի, Համայնքային զարգացման հիմնադրամի և Մեխիկոյի քաղաքապետի աշխատակազմի ֆինանսական բլոկում 1968-1976թթ.: 1976-1978թթ. Գուրրիան աշխատել է որպես Մեքսիկայի մշտական ներկայացուցիչ Սուրճի միջազգային կազմակերպությունում (ՍՄԿ)՝ հիմնված Լոնդոնում։
1980թ. Գուրրիան Մեքսիկայի հիմնական բանակցողն էր երկրի արտաքին պարտքի վերակազմակերպման համար[12]։
1992-ից 1993 թվականներին Գուրրիան աշխատել է որպես Արտաքին առևտրի բանկի նախագահ և գործադիր տնօրեն[13]։
Գուրրան ծառայել է որպես Արտաքին գործերի նախարարության քարտուղար (1994–1997թթ․) Էռնեստո Սեդիլյոյի աշխատակազմում[14]։ Այս պաշտոնում նա նաև բանակցում էր Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագրի (ՆԱՖՏԱ) համար և հայցել է ֆինանսական օգնություն Մեքսիկայի 1994թ․-ի ճգնաժամի ժամանակ։ Նա նաև դեմ էր Հելս-Բուրթոնի մասին օրենքին։
Որպես Ֆինանսների նախարարության քարտուղար (1998–2000թթ․)[15]՝ Գուրրիան վերահսկում էր Մեքսիկայի ՏՀԶԿ-ին անդամակցելու սկզբնական տարիները և նախագահում էր կազմակերպության նախարարների խորհուրդը 1999թ․-ին[16]։ Գուրրիային լայնորեն տեսնում էին որպես Մեքսիկայի տնտեսության կայունացման ճարտարապետի, մասամբ Էռնեստո Սեդիլյոյի կառավարման ընթացքում վեց անգամ կառավարական ծախսերը կրճատելու պատճառով։ Նրա աշխատանքի ազդեցությունը զգացվեց նախագահ Վիսենտե Ֆոքսի կառավարման ընթացքում, ով նրան առաջադրեց ՏՀԶԿ-ի ղեկավարի պաշտոնում 2005թ․-ի հուլիսին։
Կառավարության աշխատակազմը լքելուց հետո Գուրրիան դասավանդում էր Միջազգային հարաբերություններ և Ֆինանսական տնտեսագիտություն Մեքսիկայի (Մոնտեռեյ) տեխնոլոգիական ինստիտուտում։ 2003-2005 թվականներին նա նախագահել է Զարգացման միջամերիկյան բանկի արտաքին խորհրդատվական խումբը[17]։
2005թ․-ին Գուրրիան, գլխավորելով թեկնածուների ցանկը, որտեղ ներառված էր նաև նախկին վարչապետ Մարեկ Բելկան, նշանակվում է որպես ՏՀԶԿ գլխավոր քարտուղար՝ հաջորդելով Դոնալդ Ջոնսթոնին։ Այդ ընթացքում նա անցկացրեց մոտ 150 հարցազրույց բոլոր անդամ երկրներում մի քանի ամիսների ընթացքում՝ ստանալու կառավարությունների և ՏՀԶԿ պաշտոնյաների աջակցությունը[18]։ Իր պաշտոնավարման սկզբնական երկու շրջանների ընթացքում Չիլիի, Էստոնիայի և Իսրայելի նման երկրները անդամակցեցին կազմակերպությանը[19]։ 2015թ․-ի մայիսի 26-ին ՏՀԶԿ-ի 34 անդամ երկրներ որոշեցին թարմացնել Գուրրիայի մանդատը 2016-2021 թվականների համար[20]։
2010թ․-ից սկսած Գուրրիան նաև ծառայում էր Կայուն զարգացման լայնաշերտ հանձնաժողովում որպես հանձնակատար, որը հաստատում է լայնաշերտ տեխնոլոգիաները որպես սոցիալական և տնտեսական զարգացման կարևոր օժանդակ միջոց[21]։ Նա նաև անդամակցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ջրային և սանիտարական հարցերով գլոբալ խորհրդատվական խորհրդին, որը ղեկավարում էր Ճապոնիայի վարչապետ Ռյուտարո Հաշիմոտոն։
Գուրրիան ստացել է շատ պատվավոր աստիճաններ Մեքսիկայի Ունիվերսիդադ դե Վալլեից, Ռեյ Խուան Կառլոս Համալսարանից, Լիդսի Եվրոպական համալսարանից, Հայֆայից և Բրատիսլավայից[24]։
Գուրրիան նաև ստացել է շատ մրցանակներ և շքանշաններ ավելի քան 30 երկրներից, ներառյալ՝ Ֆրանսիայի կառավարության կողմից տրված «Grand officier de la Légion d'honneur» և «chevalier dans l'ordre du Mérite agricole» կոչումները։ Նա նաև ստացել է Ֆրանսիական Սենատից մեդալ և Նիդերլանդների կողմից «Ridder Grootkruis in de Orde van Orange-Naussau»: Վերջերս նա պարգևատրվել է Կորեայի նախագահի կողմից «Գվանդվա» մեդալով դիվանագիտական ծառայության համար, նաև ճանաչում ստացավ Մեքսիկայում պետական կառավարման զարգացման գործում իր երկար տարիների ներդրման համար, «Instituto Nacional de Administración Pública»-ի կողմից տրված «Medalla al Mérito Administrativo Internacional» և «Gustavo Martínez Cabanas»:
2007թ․-ին Գուրրիան Կանադայի միջազգային խորհրդի «Տարվա գլոբալիստ» մրցանակաբաշխության առաջին ստացողն էր, ով ներդրեց իր ջանքերը որպես համաշխարհային քաղաքացի՝ նպաստելու թյունաս ազգայնականությանը, ներառականությանը և համաշխարհային գիտակցությանը[25]։ Նրա մրցանակն ընդգրկում է Բեն Գուրիոնի Առաջնորդության մրցանակը, Իսիդրո Ֆաբելա մրցանակը Միջազգային հետազոտությունների մեքսիկական ասոցիացիայի կողմից, «Nueva Economía» մրցանակը, «Orden Bernardo O'Higgins en el Grado de Gran Cruz» և Չիլիի համալսարանի կողմից «Medalla Rectorial»։
Ի հավելումն, Գուրրիան ստացել է հետևյալ շքանշանները՝
Գուրրիան ամուսնացած է ակնաբույժ Լուլու Քվինտանա դե Գուրրիայի հետ, ով ունի Մեխիկոյի աղքատների համար ակնաբուժական հիվանդանոց[18]։ Նրանք ունեն երեք երեխա։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)