Խոսե Մարիա Ալվարես իսպ.՝ José María Álvarez | |
---|---|
Ծնվել է | մայիսի 31, 1942 |
Ծննդավայր | Նոր Կարթագեն, Իսպանիա |
Վախճանվել է | հուլիսի 7, 2024[1] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Նոր Կարթագեն, Մուրսիա, Իսպանիա[1] |
Մասնագիտություն | վիպասան, բանաստեղծ, գրող և թարգմանիչ |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Փարիզի համալսարան և University of Murcia? |
Ժանրեր | պոեզիա[2] |
Պարգևներ | |
Կայք | josemaria-alvarez.com |
Խոսե Մարիա Ալվարես (իսպ.՝ José María Álvarez,մայիսի 31, 1942, Նոր Կարթագեն, Իսպանիա - հուլիսի 7, 2024[1], Նոր Կարթագեն, Մուրսիա, Իսպանիա[1]) իսպանացի բանաստեղծ, գրող և թարգմանիչ։
Խոսե Մարիա Ալվարեսը ծնվել է Կարթագենայում, 1942 թվականի մայիսի 31-ին։
Նա սովորել է փիլիսոփայություն և գրականություն Մուրսիայի համալսարանում, փիլիսոփայություն՝ Սորբոնում, իսկ պատմություն և աշխարհագրություն՝ Իսպանիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Խոսե Մարիա Ալվարեսի հիմնական աշխատությունը «Մոմե արձանների թանգարան» (իսպ.՝ Museo de cera ) [3] շարքն է, որի վրա հեղինակն աշխատել է երկար տարիներ։
Բացի այդ, նա իսպաներեն է թարգմանել Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզի» և «Ուեյր Գերմիսթոն» վեպերը, [[Ջեկ Լոնդոնի]ի «Նախնիների կանչը», Էդգար Ալլան Պոյի «Արթուր Գորդոն Փիմի արկածների մասին պատմվածք» վեպը, Ուիլյամ Շեքսպիրի, Վլադիմիր Մայակովսկու Ֆրանսուա Վիյոնի և Կոնստանտինոս Կավաֆիսի բանաստեղծությունները։
Ժամանակակից Իսպանական գրականության համար բնորոշ մի շարք ուղղություններ նկատելի Խոսե Մարիա Ալվարեսի ստեղծագործություններում։ Նրա բանաստեղծությունների գլխավոր հերոսը ոչ թե հեղափոխական է, որը ցանկանում է փոխել կյանքը, այլ բոնվիվանը, որն արհամարհում է գռեհկությունը և սիրում է անհույս գործեր։
Խոսե Մարիա Ալվարեսը մահացել է 2024 թվականի հուլիսի 7-ին Նոր Կարթագենում, մի քանի օր հոսպիտալացումից հետո 82 տարեկան հասակում[4]։
|