Խրիստո Սմիռնենսկի Христо Смирненски | |
---|---|
Ծննդյան անուն | բուլղար․՝ Христо Димитров Измирлиев |
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1898[1] |
Ծննդավայր | Կիլկիս, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 18, 1923[2] (24 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա[2] |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, լրագրող և բանաստեղծ |
Լեզու | բուլղարերեն |
Ազգություն | բուլղարացի |
Քաղաքացիություն | Բուլղարիա և Օսմանյան կայսրություն |
Ժանրեր | պոեզիա |
Ուշագրավ աշխատանքներ | Q11798759? |
Hristo Smirnenski Վիքիպահեստում |
Խրիստո Սմիռնենսկի (Խրիստո Դիմիտրով Իզմիռլիև) (բուլղար․՝ Христо Смирненски, սեպտեմբերի 17 (սեպտեմբերի 29), 1898, Կուշկու, Օսմանյան կայսրություն - հունիսի 18, 1923, Սոֆիա), բուլղարացի բանաստեղծ։
ԲԿԿ (տեսնյակներ) անդամ 1921 թվականից։
Սովորել է տեխնիկական և զինվորական ուսումնարաններում։ Բուլղարական գրականության մեջ սոցիալիստական ռեալիզմի սկզբնավորողներից է։ Առաջինն է ստեղծել պրոլետար հեղափոխականների գեղարվեստական կերպարներ, երգել գալիք համաշխարհային հեղափոխությունը («Ռուսական Պրոմեթեոսը», «Ցոհան», «Կարլ Լիբկնեխտ», «Ռոզա Լյուքսեմբուրգ», պոեմներ)։ Հոկտեմբերյան հեղափոխությանը և Ռուսաստանում քաղաքացիական պատերազմին է նվիրել «Հյուսիսափայլ», «Կարմիր էսկադրոններ» (1920), «Հյուսիսային Սպարտակ», «Մոսկվա» (1921) ստեղծագործությունները։
«Թող լինի լույս» (1922) ժողովածուում տեղ գտած շատ գործեր ներթափանցված են սիրով ու կարեկցանքով դեպի «Այս դաժան աշխարհի» ընչազուրկները և խոր ատելությամբ՝ դեպի նրանց հարստահարողները։ Սմիռնենսկին տաղանդավոր երգիծաբան է («Pro patria», 1919, «Կրոնշտադտ», 1921, «Քաղաքական ձմեռ», 1921 և այլն)։ Սմիռնինսկու լավագույն պոեմներն ու բանաստեղծությունները բազմիցս թարգմանվել են հայերեն և տպագրվել մամուլում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խրիստո Սմիռնենսկի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |