Գյուղ | |||
---|---|---|---|
Ծակքար | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ և Մարտունու շրջան | ||
Հիմնադրված է | 1831 թ. | ||
Մակերես | 15.5 կմ² | ||
ԲԾՄ | 2000 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▲2692 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | 0262 | ||
|
Ծակքար (նախկին Կոռքար), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում, Սևանա լճից հվ-արմ., Ծակքար գետի ստորին հոսանքի շրջանում, մարզկենտրոնից 25 կմ հվ-արլ.։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2000 մետր միջին բարձրության վրա։
Հիմնադրվել է 1831 թվականին Ալաշկերտի Քարաձոր, Հասան-փաշա, Մացկերտ և այլ գյուղերից գաղթածների կողմից։ 1831 թ. գյուղն ունեցել է 17 գերդաստան (ոչ ընտանիք), 127 բնակիչ։ 1878 թ. դարձյալ Արևմտյան Հայաստանի Մուշի գավառից գյուղ են ներգաղթել ևս 4 գերդաստան, և գյուղն ունեցել է 21 գերդաստան։ 1878-1884 թվականներին գյուղում կառուցվել է Սբ. Աստվածածին եկեղեցի (ժամ)։ Բնակչությունը զբաղվում է թռչնաբուծությամբ, հացահատիկի և բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ։ Կարևոր տեղ է գրավում նաև արտագնա աշխատանքը։ Ծակքարի մեջ կա գերեզմանոց և խաչքարեր (9-20 դդ.), Ծակքարի բնական կամուրջ, Ձիթհան (14-15 դդ.), «Թուխ Մանուկ» մատուռ (16-17 դդ.), գետի աջ և ձախ ափերին՝ ջրաղացների համալիր։ Ժամանակին գյուղում կար Սբ. Պողոս անունով հին կիսավեր եկեղեցի։
Գյուղում թեպետ հնություններ չեն պահպանվել, սակայն հայտնի է, որ բավական հին է եղել և կոչվել է Կռակածն կամ Կռակիծ։ Աշոտ Ա-ն նախքան թագավորելը Ծակքար գետում ձուկ բռնելու արտոնությունը շնորհել է Սևանի վանքի միաբանությանը։
Ծակքարից հյուսիս-արևմուտք՝ Բախտակ գետակի ափին, հայտնաբերվել է հելլենիստական ժամանակաշրջանի բնակատեղի, որի մոտակայքում բացվել են կարասային թաղումներով քարարկղային դամբարաններ։ Գյուղի հյուսիսային մասի գերեզմանոցում գտնված միջնադարյան նյութերը թույլ են տալիս ենթադրելու, որ VII - VIII դդ այդ տարածքում եղել է խոշոր բնակավայր։ 1957 թվականին Ծակքարում գտնվել է Արտաշես Ա-ի սահմանաքարերից մեկը[2]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ծակքարի մշտական բնակչությունը կազմել է 2692, առկա բնակչությունը՝ 2366 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները գաղթել են 1828 թ. Մուշից և Ալաշկերտի գյուղերից[4]։ Ծակքարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
|