Ծառի վրա ֆր.՝ Sur un arbre perché | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա Իտալիա |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1971 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Սերժ Կորբեր[1][2] |
Պրոդյուսեր | Ռայմոն Դանոն |
Սցենարի հեղինակ | Սերժ Կորբեր և Ջան Հալեյն[3] |
Դերակատարներ | Լուի դը Ֆյունես[2][1], Ջերալդին Չապլին[2][1], Ֆրանկո Վոլպի[1], Հանս Մեյեր[1], Օլիվիե դը Ֆյունես[1], Ալիս Սապրիչ[1], Պոլ Պրեբուա[1], Ֆրանկո Վոլպի[1], Հանս Մեյեր[1], Պիեռ Ռիշար, Շառլ Բայար, Էդուար Ֆրանկոմ, Ֆեռնան Բերսե[1], Ֆեռնան Սարդու, Ֆրանսինեդ, Անրի Գեգան, Ժան Բերգե, Ժան Հյոբեյ, Ժան Պանիսե[1], Ժան-Ժակ Դեբլո[1], Պասկալ Մազոտի[1], Ռոլան Արմոնտել[1], Սերժ Կորբեր և Ալբեր Օժիե[3] |
Օպերատոր | Էդմոն Սեշան |
Երաժշտություն | Ալեն Գորաժյե |
Տևողություն | 87 րոպե |
Ծառի վրա, Լուի դը Ֆյունեսի ֆրանսիական կինոկատակերգությունը։
Անրի Ռուբյեի ճանապարհաշինական ընկերությունը հրապարակորեն հրաժարվում է ֆրանս֊իտալական ավտոստրադայի կառուցման պայմանագրից հօգուտ իր մրցակիցների և գաղտնի ուղևորվում է Իտալիա, որպեսզի երաշխիք ստանա իտալական կողմից, որ պայմանագիրը կստանա հենց իր կազմակերպությունը։ Իտալիայից վերադառնալով բարձր տրամադրությամբ՝ Ռուբյեն ինքը չուզենալով ճանապարհին վերցնում է երկու ուղևոր՝ երիտասարդ մարդուն (Օլիվիե դը Ֆյունես), ով ճանապարհորդում էր ավտոստոպով և աղջկան (Ջերալդինա Չապլին)՝ ում մեքենան փչացել էր։ Գիշերը Ռուբյեն կորցնում է ինքնակառավարումը և մեքենան հայտնվում է ճանապարհից դուրս։ Արթնանալով՝ ուղևորներն ու վարորդը չեն կարողանում հասկանալ թե ինչ է պատահել։ Հաջորդ առավոտ պարզվում է, որ մեքենան, ընկնելով զառիթափից, ընկել է ծառի վրա։
Մի քանի օրից Ռուբյեի գլխին միտք է ծագում գետնին գցել շիշ պատահածի մասին տեղեկությամբ։ Հաղորդագրությունը հայտնվում է ոստիկանության ձեռքում։ Պատահածի վայրում տարածվում են ասեկոսեներ Ռուբյեի և իր ուղևորուհու սիրային կապի մասին, ում հետ նա իբր գաղտնի ժամանակ է անցկացրել Իտալիայում։ Այդ ասեկոսեները չէին կարող չհասնել Ռուբյեի կնոջը և աղջկա ամուսնուն, ովքեր նույնպես գնում են դեպքի վայր՝ տեսնելու իրենց սիրահարների մահը։
Այդ ժամանակ Ռուբյեի մրցակիցներն իմանում են, որ իտալական կողմը կարող է ստորագրել նրանց հետ պայմանագիրը, միայն Ռուբյեի հրաժարականի կամ մահվան ժամանակ։ Այդ ձևով Ռուբյեի մահով հետաքրքվածներն ու նրան այդ հարցով օգնողներն ավելի շատ են դառնում։
|