Ծերմակ

Գյուղ
Ծերմակ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի գավառ
ԳավառակՔղիի գավառակ
Այլ անվանումներԾերմարկ, Ծերմաք
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Ծերմակ (Աշխարհ)##
Ծերմակ (Աշխարհ)

Ծերմակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում։

Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է Աշե-Նըռե կոչված վայրում, փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։ Գյուղն ամայացել է։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 76 տուն հայ և 15 տուն թուրք բնակիչ, XX դարի սկզբին՝ 100 տուն հայ և 15 տուն թուրք, իսկ 1914 թվականին ուներ 165 տուն հայ բնակիչ։

Տնտեսույթուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստագործությամբ (դարբնություն, ատաղձագործություն, զինագործություն, կաշեգործություն, ներկարարություն և այլն)։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծերման ուներ Սուրբ Գևորգ անունով եկեղեցի։

Գյուղն ուներ երկսեռ վարժարան՝ 79 աշակերտով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 847
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 123, 1979 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 123