Ծովային թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | ծովային թանգարան, ազգային թանգարան և ճարտարապետական անսամբլ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ստոկհոլմ[1] |
Վայր | Gärdet? |
Հասցե | Djurgårdsbrunnsvägen 24Djurgårdsbrunnsvägen? (24) |
Հիմնադրվել է | մայիսի 28, 1933[1] |
Կայք | sjohistoriska.se(շվեդ.) |
![]() | |
![]() |
Ծովային թանգարան (շվեդ.՝ Sjöhistoriska museet), ծովային պատմության, առևտրական առաքման և նավաշինության թանգարան Ստոկհոլմում[2]։ Թանգարանը տեղակայված է Էստերմալմ շրջանի Յարդետ հատվածում, որտեղից տեսարան է բացվում դեպի Djurgårdsbrunnsviken: Թանգարանի շենքը նախագծել է ճարտարապետ Ռագնար Էստբերգը։ Շենքը կառուցվել է 1933-1936 թվականներին[3]։
Թանգարանի հավաքածուն ներառում է շուրջ 900000 լուսանկար, 50000 նմուշներ և 45000 նկարներ, որոնք բոլորը վերաբերում են ծովին, ափերին, նավերին և նավակներին՝ անցյալում և ներկայում[4]։ Հավաքածուի մեծ մասը՝ նավակները, տեղակայված են Ստոկհոլմի Գալվարվետ հատվածի Նավակների 2-րդ սրահում։ Նավակների հավաքածուն ներառում է ինչպես մակույկներ, այնպես էլ Skerry cruiser-ներ[5]։
Ներքևի հարկում, ի թիվս այլ բաների, կան ծովային պատմության ցուցանմուշներ, ներառյալ 18-րդ դարի նավերի մի քանի մանրամասն մոդելներ։ Երկրորդ հարկը ներառում է ցուցահանդեսներ շվեդական առևտրային նավատորմի վերաբերյալ[2]։ Նկուղում է գտնվում Գուստավ III թագավորի «Ամֆիոն» նավի նավախցի կրկնօրինակը[6]։
Ծովային թանգարանը պատասխանատու է Շվեդիայում պատմական նավերի ցուցակագրման համար։ Թվարկված են ինչպես նավերը, այնպես էլ պատմական նշանակություն ունեցող զբոսանավերը։ Չնայած ցուցակագրումը չի առաջարկում որևէ իրավական պաշտպանություն կամ պարտավորություն, այն սեփականատիրոջը տալիս է որոշակի արտոնություններ։
Ուլոֆ Տեմպելմանի (1746–1816) նեոդասական ոճով ներշնչված կորագիծ կառույցը հիմք է հանդիսանում շրջական պուրակի համար, որտեղ տեղի են ունենում բացօթյա համերգներ։ Դա Ռագնար Էստբերգի վերջին խոշոր աշխատանքն էր և կառուցվել էր Ստոկհոլմի ցուցահանդեսի (1930) (Stockholmsutställningen 1930) վայրում։ Քանի որ ցուցահանդեսը Ֆունկցիոնալիզմի կարևոր դրսևորում էր, թանգարանում նշվում է նաև ճարտարապետի տեսակետը Շվեդիայում ֆունկցիոնալիստական ոճի ներդրման հարցում[3]։ Կենտրոնական գմբեթը ամբողջությամբ կառուցված է աղյուսից[7]։ Շենքում կան նաև արհեստանոցի մանրակերտ, փայտի խանութ, լուսանկարչական ստուդիա, արխիվ և գրադարան։ 1970-ականներին ավելացվել է կինոֆիլմերի և դասախոսությունների դահլիճ, իսկ 1990-ականներին` սրճարան[6]։
Թանգարանից դուրս տեղադրված է «Նավաստի» (Sjömannen) կոչվող բրոնզե հուշարձանը, որը տեղադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զոհված շվեդ նավաստիների հիշատակին։ Հուշարձանի հեղինակն է Նիլս Սյոգրենը 1952 թվականին, մինչև իր մահը։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1953 թվականին[8]։
1975 թվականից թանգարանի դիմաց գտնվող այգում անցկացվում են բացօթյա համերգներ և երաժշտական փառատոներ[9]։ Ստոկհոլմի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ Dagens Nyheter թերթի կազմակերպված ամենամյա համերգները ոգեշնչվում և համեմատվում են Ալբերտ թագավորական սրահի համերգների հետ[9]։ Թանգարանում անցկացվող միջոցառումների ժամանակ ելույթ ունեցած արվեստագետներից են Լիզա Նիլսոնը[10], Քենթը[11],, Pearl Jam[12], Սառա Դոուն Ֆայները[13],, Axwell-ը[14], և Պեր Հոկան Գեսլեն[15]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովային թանգարան (Ստոկհոլմ)» հոդվածին։ |
|