ԿՍ-19 (ռուս.՝ КС-19), 100 մմ տրամաչափովխորհրդայինզենիթային թնդանոթ, որ ստեղծվել է 1947 թվականին։ Գլխավոր կոնստրուկտորը եղել է Լև Լյուլևը։ Սպառազինության մեջ ընդունվել է 1948 թվականին։ Նախատեսված է բարձր թռչող նպատակակետի խոցման համար։ Կրակոցներն իրականացվում են ըստ ռադիոտեղորոշիչ համալիրի տվյալների ավտոմատ ռեժիմով։ ԿՍ-19-ն ապահովում է պայքար ընդդեմ թռչող նպատակակետերի, որ ունեն մինչև 1200 կմ/ժ արագություն և մինչև 15 կմ բարձրություն։ 1948 թվականից մինչև 1955 թվականը թողարկվել է 10151 հատ ԿՍ-19 թնդանոթ։ Մինչև 1957 թվականն արտադրվել է Խորհրդային Միության № 235 գործարանում։
Իրաք-քուվեյթյան պատերազմ – Վ. Իլինի վարկածով, հունվարի 22-ին Tornado ութ ինքնաթիռներ Ալ Ռաթբախի շրջանի վրա 6700 մետր բարձրության վրա գնդակոծվել է ԿՍ-19 թնդանոթից։ Առաջնորդող ինքնաթիռը խոցվել է առաջին իսկ համազարկով, իսկ մյուսները՝ ազատվելով ռումբերից, իջել են ցածր բարձրության վրա և ուղղվել դեպի ավիաբազա[16]։ Ըստ Ա. Խաուստովի և Ա. Կոտլոբովսկու՝ այդ Tornado-ն խոցվել է «Ռոլանդ» հրթիռով[17]։
Մինչ օրս ԿՍ-19 թնդանոթն օգտագործվում է հակաձնահյուսային ծառայությունների կողմից ձնահյուսերի նախազգուշական իջեցման, ինչպես նաև կարկտաբեր ամպերի ցրման համար։ Այդ նպատակով թնդանոթի համար սարքվել է ամպերից տեղումներ կորզող քիմիական նյութեր պարունակող հատուկ արկ[18][19]։
↑International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 320. — 504 с. — ISBN ISBN 9781857438352
↑International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 82. — 504 с. — ISBN ISBN 9781857438352
↑International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 449. — 504 с. — ISBN ISBN 9781857438352
↑International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 326. — 504 с. — ISBN ISBN 9781857438352
↑International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 242. — 504 с. — ISBN ISBN 9781857438352
↑International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 438. — 504 с. — ISBN ISBN 9781857438352
↑International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 265. — 504 с. — ISBN ISBN 9781857438352
↑International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 393. — 504 с. — ISBN ISBN 9781857438352
↑International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 344. — 504 с. — ISBN ISBN 9781857438352
↑International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 345. — 504 с. — ISBN ISBN 9781857438352
↑International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 354. — 504 с. — ISBN ISBN 9781857438352
Широкорад А. Б. Энциклопедия отечественной артиллерии / Под общ. ред. А. Е. Тараса. — Мн.: Харвест, 2000. — С. 874—878. — 1156 с. — (Библиотека военной истории). — ISBN 985-433-703-0