Բնակավայր | ||
---|---|---|
Կազունգուլա | ||
անգլ.՝ Kazungula | ||
Երկիր | Զամբիա | |
Համայնք | Kazungula District? | |
Ժամային գոտի | UTC+2 | |
|
Կազունգուլա[1] (Կասունգուլա, անգլ.՝ Kazungula) ՝ ոչ մեծ քաղաք Զամբիայի Հարավային նահանգում։ Գտնվում է Զամբեզի գետի աջ ափին, Լիվինգսթոն քաղաքից մոտավորապես 70 կմ հեռավորության վրա։ Գտնվում է չորս երկրների՝ Զամբիայի, Բոթսվանայի, Զիմբաբվեի և Նամիբիայի սահմանին։
Գետերի մշտապես փոխվող հուները և 2000 թվականից սահմանների հարցին անդրադարձող որևէ հայտնի համաձայնությունների բացակայությունը անցյալում հանգեցրել են սահմանների որոշակի անորոշության[2][3]։
Նամիբիան և Բոթսվանան բաժանող Չոբե գետը անցնում է Կազունգուլայով։ Քաղաքը Զամբիայի նույնանուն նահանգի վարչական կենտրոնն է։
Կազունգուլան գտնվում է Բոթսվանա քաղաքի հարևանությամբ, ուր կարելի է հասնել 70 տոննա տարողությամբ լաստանավով, որը այս տարածաշրջանի ամենամեծ լաստանավերից է։ Զամբեզիի երկու ափերին գտնվող մաքսային կետերի միջև նավարկում են երկու մոտորային պոնտոններ։ 2003 թվականի լաստանավը շրջվել է, ինչի առիթով 2007 թվականին երկու կառավարությունները հայտարարել են սահմանյին կամրջի կառուցելու մասին[4]։