Կամիլա Կոնոտոպ

Կամիլա Կոնոտոպ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 23, 2001(2001-03-23)[1] (23 տարեկան)
Ծննդավայր՝Խարկով, Ուկրաինա

Կամիլա Կոնոտոպ (ուկրաիներեն՝ Каміла Сергіївна Конотоп, մարտի 23, 2001(2001-03-23)[1], Խարկով, Ուկրաինա}[2], ուկրաինացի մարզուհի, ծանրորդ, 2021 և 2023 թվականների Եվրոպայի չեմպիոն, 2022 թվականի Եվրոպայի առաջնության մրցանակակիր։ 2021 թվականին ներկայացրել է Ուկրաինան Տոկիոյի օլիմպիական խաղերում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամիլա Կոնոտոպը ծնվել է 2003 թվականին։ 2016 թվականին Էյլաթում տեղի ունեցած մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Կամիլան մինչև 53 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ[3]։ 2017 թվականի Բանգկոկում տեղի ունեցած աշխարհի երիտասարդական առաջնությունում նա բրոնզե մեդալ նվաճել նույն քաշային կարգում[4][5]։

2018 թվականին Զամոշչում կայացած Եվրոպայի Մ20 առաջնությունում ուկրաինուհին 53 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ։ 2018 թվականին նա 55 կգ քաշային կարգում մասնակցել է Աշխաբադում տեղի ունեցած աշխարհի մեծահասակների առաջնությանը, սակայն մրցանակի չի արժնացել։ 2019 թվականին Կամիլա Կոնոտոպը 55 կգ քաշային կարգում մասնակցել է Թաիլանդի Պատտայա քաղաքում տեղի ունեցած Ծանրամարտի աշխարհի առաջնությանը։ Նույն թվականին Բուխարեստում տեղի ունեցած Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ[6]։

Դոհայում Քաթարի միջազգային գավաթի խաղարկությունում Կամիլա Կոնոտոպը արծաթե մեդալ է նվաճել մինչև 55 կգ քաշային կարգում[7][8]։

2020 թվականին Հռոմում կայացած աշխարհի գավաթի խաղարկության մինչև 55 կգ քաշային կարգում ուկրաինուհին նվաճել է արծաթե մեդալ[2]։

2021 թվականի ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 55 կգ քաշային կարգում ուկրաինացի ծանրորդը երկամարտի 208 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն․ պոկում վարժությունում 95 կգ քաշային կարգում և հրում վարժությունում 113 կգ քաշային կարգում նա փոքր ոսկե մեդալներ է նվաճել։

2022 թվականին Տիրանայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում նա արծաթե մեդալի է արժանացել մինչև 55 կգ քաշային կարգում։

2022 թվականին Բոգոտայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Կամիլա Կոնոտոպը 59 կգ քաշային կարգում 223 կգ արդյունքով երկու վարժությունների հանրագումարում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը։ Նա պոկում (102 կգ) վարժությունում արժանացել է փոքր բրոնզե մեդալի։

2023 թվականին Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում ուկրաինուհին երկու վարժությունների հանրագումարում երկամարտի 235 կգ արդյունքով նվաճելէ ոսկե մեդալ և սահմանել Եվրոպայի երեք ռեկորդ։ Առանձին վարժություններում նա նաև երկու փոքր ոսկե մեդալ է նվաճել[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.iwf.net/results/athletes/?athlete&id=12346
  2. 2,0 2,1 «2020 Roma World Cup» (PDF). Federazione Italiana Pesistica. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  3. Oliver, Brian (2016 թ․ դեկտեմբերի 4). «Bulgaria make early impression at European Junior Weightlifting Championships but small piece of history for Norway». InsideTheGames.biz. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  4. Winters, Max (2017 թ․ ապրիլի 6). «Kazakhstan's Savelyev victorious on day three of IWF Youth World Championships». InsideTheGames.biz. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  5. «2017 Youth World Championships Results Book» (PDF). Polish Weightlifting Federation. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  6. «Results Book» (PDF). 2019 European Junior & U23 Weightlifting Championships. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  7. Oliver, Brian (2019 թ․ դեկտեմբերի 27). «Weightlifting at Tokyo 2020 will suffer if top lifters do not qualify, says angry Olympic champion». InsideTheGames.biz. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  8. «6th International Qatar Cup». IWF. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  9. Камила Конотоп побила рекорд Европы и стала абсолютной чемпионкой на ЧЕ по тяжелой атлетике

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլա Կոնոտոպ» հոդվածին։