Կապույտ աստված | |
---|---|
Տեսակ | բալետ |
Խորեոգրաֆ | Միխայիլ Ֆոկին |
Կոմպոզիտոր | Reynaldo Hahn? |
Բեմանկարիչ | Լեոն Բակստ |
Զգեստների ձևավորող | Լեոն Բակստ |
Առաջին ներկայացում | մայիսի 13, 1912 |
Le Dieu Bleu Վիքիպահեստում |
Կապույտ աստված, նաև` Երկնագույն աստված (ֆր.՝ Le Dieu bleu), մեկ գործողությամբ բալետ ըստ Միխայիլ Ֆոկինի բեմադրության, երաժշտությունը` Ռեյնալդո Անի, լիբրետոն` Ժան Կոկտոյի և Ֆեդերիկո Մադրասո-ի-Օչոայի։ Առաջին անգամ ցուցադրվել է Դյագիլևի ռուսական բալետի անտրեպրիզի ջանքերով, 1912 թվականի մայիսի 13-ին, Շատլեում, Փարիզում։
1909-ից 1912 թվականները Ռուսական թատերաշրջանները Եվրոպական մայրաքաղաքներում ներկայացրել են արևելյան թեմայով վեց բալետով, այն է` «Պոլովենյան պլյասկաներ», «Կլեոպատրա», «Շահերազադա», «Օրիենտալիաներ», «Կապույտ աստված» և «Թամարա» բալետները։ 1912 թվականի մայիսի 13-ին յոթերորդ ռուսական թատերաշրջանը (փարիզյան` չորրորդ[1]) բացվել է «Կապույտ աստված» բալետի պրեմիերայի ծրագրով[2]։ Այդ խաղաշրջանում կայացել են այլ պրեմիերաներ ևս. մայիսի 20-ին` «Թամարա», մայիսի 29` «Ֆավնի երեկոյան հանգիստը», հունիսի 7` «Դափնե և Քլոե»[3]։
Գրիգորևը գրել է, որ Դյագիլևը վստահ չէր, որ «Երկնագույն աստված» բալետը հաջողություն կունենա. «Ավելի շատ անվստահություն էր առաջացնում Ռեյնալդո Անի երաժշտությունը, որին նա համաձայնել էր միայն քաղաքավարությունից ելնելով։ Բալետը բեմադրվել է ըստ Ֆոկինի խորեոգրաֆիայի, Բակստի ձևավորման և զգեստների, Կոկտոյի սցենարի։ Բոլորն ունեին իրենց արժանիքները։ Սակայն ընդհանուր առմամբ բալետը ձանձրալի էր, արդյունավետությունից զուրկ և նույնիսկ Նիժինսկու և Կարսավինայի, Նելիդովի և Ֆրոմանի պարերը չկարողացան կյանք տալ դրան»[1]։ Բակստի դեկորացիան կատարվել է ըստ 12-րդ դարի Անգոր Տհոմի քմերական Բայոն տաճարային քանդակների պատկերների։ Համաձայն Գրիգորևի` «խորեոգրաֆիայի հիմքում հիմնականում ընկած էին սիամական պարերը, որը Ֆոկինը տեսել էր մի քանի տարի առաջ, սիամական խմբի` Սանկտ Պետերբուրգում ունեցած հյուրախաղերի ժամանակ»[4]։ «Երկնագույն աստված» և «Թամարա» բալետների պրեմիերաները հաջողություն չեն ունեցել»[5]։ Գրիգորևը գրել է բալետի անհաջողության մասին[6]։
Սյուժեն ներկայացվել է ըստ Ժան Կոկտոյի և Ֆեդերիկո Մադրասոյի սցենարի[7]։
Առասպելական Հնդկաստանի ժամանակների տաք երեկո։ Աստղային երկնքի տակ, լողավազանի կենտրոնում հանգստանում էր սրբազան լոտոսը։ Ձախ կողմում տաճարի հսկայական ոսկեզօծ ամբարձիչ դարպասներն էին։ Բեմի խորքում, զոհասեղանի ճաղերի հետևում հոսում էր Գանգեսը։ Ամեն ինչ պատված էր վայրի ծաղկող բուսականությամբ։ Պատերից կախ էին ընկել սրբազան օձերը։ Ջրի մոտ ննջում էին հսկա կրիաները։
Երիտասարդը պատրաստվում էր քուրմ դառնալ։ Նախապատրաստվում էին ծիսական արարողակարգին։ Երեք աղջիկները բերում էին զոհաբերվող սիրամարգերին, մյուսները բերում էին մրգեր և ծաղիկներ։ Բայադերկաների և յոգերի պարերի ժամանակ երիտասարդին իր աշխարհիկ հագուստի վրայից հագցնում են հոգևորականի զաֆրանե հագուստ։
Հանկարծակի պահակների շրջանից հայտնվում է երիտասարդ աղջիկը և ընկնում է երիտասարդի ծնկների վրա և խնդրում է, որ նա չլքի իրեն` աստծուն ծառայելու համար։ Նա նրբորեն հեռացնում է աղջկան` շարունակելով մնալ էքստազի մեջ։ Քրմերը վիրավորում են աղջկան և արհամարհանքով փորձում են վռնդել նրան։ Չնայած նրանց սպառնալիքներին, աղջիկը իր պարով փորձում է հետ վերադարձնել իր սիրելիին։ Աղջկա պահվածքը խախտում է ձեռնադրման խորհուրդը։ Երիտասարդը նկատում է սիրելիին, նրան սկսում են տանջել կասկածանքները, և նա նետվում է սիրելիի մոտ։ Քուրմերը զայրանում են և իրենց հետևորդներին տանում են իրենց հետ։ Գերագույն քուրմը աղջկան սպառնում է սարսափելի պատժով` նրան շղթայում են և բանտարկում։ Լռության և միայնության մեջ նա փորձում է ազատվել վանդակից, սակայն վանդակը դիմակայում է թույլ ճնշմանը։ Հայտնվում են չար ոգիները (Ֆոկինի գրոտեսկային հրեշները[8]), որոնք ուզում էին բռնել աղջկան։ Այստեղ հանկարծ նա հիշում է լոտոսին։
Լողավազանը ողողվում է լույսով, և երևում է լոտոսը, որտեղից հայտնվում է աստվածուհին։ Հետևելով նրա ձեռքի շարժմանը` ջրից հայտնվում է աստված, որն ամբողջությամբ կապույտ էր, միայն շրթունքները և եղունգները արծաթագույն էին։ Աստվածուհին նրան ցույց է տալիս տառապյալին։ Իր սրընթաց պարով կապույտ աստվածը հնազանդեցնում է չար ոգիներին։ Դուրս են գալիս քուրմերը` համոզվելու համար, որ պատիժը գործում է, սակայն հրաշքը տեսնելուց հետո նրանք ծնկի են գալիս։ Լոտոսի աստվածուհին հրամայում է ազատել աղջկան։ Վախից դողացող քահանաները ենթարկվում են հրամանին։ Տաճարում բուդդայական երջանկության մթնոլորտ էր։ Սիրահարները գրկախառնված հանդիպում են։ Աստվածուհու նշանով հայտնվում է դեպի երկինք տանող ոսկե աստիճան։ Աստվածուհին թաքնվում է լոտոսի ծաղկի մեջ, կապույտ աստվածը երկինք է բարձրանում[7]։
Գործող անձինք և կատարողներ[3][13]
[фр.] : Catalog d’exposition [Paris, Bibliothèque-musée de l'Opéra, 24 novembre 2009 – 23 mai 2010] / Direction de Mathias Auclair et Pierre Vidal ; assistés de Jean-Michel Vinciguerra ; préface de Bruno Racine. — Montreuil : Gourcuff Gradenigo, 2009. — 299 p. — ISBN 978-2-35340-067-6.