Կլինիկական տվյալներ | |
---|---|
Օգտագործման եղանակներ | ներմկանային |
ԱԹԴ կոդ | |
Նույնացուցիչներ | |
IUPAC անվանում
(3S)-3,6-դիամինո-N-[[(2S,5S,8E,11S,15S)-15-ամինո-11-[(4R)-2-ամինո-3,4,5,6-տետրահիդրոպիրիմիդին-4-իլ]-8-[(կարբամոիլամինո)մեթիլիդեն]-2-(հիդրոքսիմեթիլ)-3,6,9,12,16-պենտաօքսո-1,4,7,10,13-պենտազացիկլոհեքսադեկ-5-իլ]մեթիլ]հեքսանամիդ
| |
CAS համար | 11003-38-6 |
PubChem CID | 3000502 |
DrugBank | DB00314 |
CompTox Dashboard (EPA) | |
Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
Մոլային զանգված | 668.706 գ/մոլ |
Կապրեոմիցին, հակաբիոտիկ, որը տրվում է այլ հակաբիոտիկների հետ միասին՝ տուբերկուլոզը բուժելու նպատակով[1]։ Այն երկրորդ շարքի դեղամիջոց է և օգտագործվում է տուբերկուլոզի դեղորայքակայուն ձևերի դեպքում[1]։ Այն օգտագործում են ներերակային կամ ներմկանային[1]։
Հաճախակի կողմնակի ազդեցություններից են երիկամային խնդիրները, հավասարակշռության խախտումը և ներարկման տեղում ցավոտությունը[1]։ Այլ կողմնակի ազդեցություններից է կաթվածը, որի արդյունքում շնչելը դառնում է անհնար[1]։ Այն խորհուրդ չի տրվում օգտագործել ստրեպտոմիցինի, կամ այլ դեղորայքների հետ, որոնք կարող են վնասել 8-րդ գանգուղեղային նյարդը[1]։ Այն խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության ժամանակ, քանզի կարող է բերել երիկամային խնդիրների և լսողության կորստի երեխայի մոտ[1]։ Կապրեոմիցինը ամինոգլիկոզիդների ընտանիքին պատկանող հակաբիոտիկ է[2]։ Ազդեցության մեխանիզմը պարզ չէ[1]։
Կապրեոմիցինը առաջին անգամ ստացվել է Streptomyces capreolus-ից 1960 թվականին[3]։ Այն ԱՀԿ-ի դեղերի ցուցակում է, որպես առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից մեկը[4]։ Զարգացող երկրներում արժեքը տատանվում է 6.25$-ից մինչև 8.98$ մեկ դեղաչափի համար[5]։
Կապրեոմիցինը հիմնականում օգտագործվում է Mycobacterium tuberculosis-ով հարուցված ինֆեկցիաները բուժելու համար։ Mycobacterium tuberculosis-ի աճը ճնշվում է դեղի 2.5 μg/mL խտության դեպքում[6]։
Բարձր հաճախականությամբ։ արյունամիզություն, մեզի դուրսբերման նշանակալի հաճախացում կամ նվազեցում, ախորժակի կորուստ կամ ծարավի ուժեղ զգացողություն (հիպոկալեմիա, երիկամների թունավորում)։
Ցածր հաճախականությամբ։ լսողության կորուստ, աղմուկ ականջներում, քալելու անհավասարակշռություն, գլխապտույտ, հևոց, լեթարգիա, արտահայտված թուլություն (նյարդամկանային պաշարում, երիկամային թունավորում), սրտխառնոց կամ փսխում։
Զգալի երիկամային թունավորում։ արյան կրեատինինի մակարդակի բարձրացում, արյան մեջ ազոտի մակարդակի բարձրացում, կրեատինինի թուլացած դուրսբերում, պրոտեինուրիա։ Այս դեղորայքի օգտագործման ամբողջ ընթացքում անհրաժեշտ է հետևել արյան երիկամային ցուցանիշներին։
8-րդ գանգուղեղային նյարդի վնասում . Կարող է դիտվել վեստիբուլյար ապարատի գործառույթի խանգարում, լսողության մինիմալ կորուստ՝ դեղորայքը 2-ից 4 ամիս օգտագործելուց հետո։
Նյարդամկանային պաշարման ախտանիշներ։
Կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ՝ ցան, դեղորայքային տենդ, դեմքի այտուցվածություն, ասթմա, կրծքավանդակում ճնշման զգացողություն, որովայնային ցավ, անաֆիլակտիկ շոկ։
Ամինոգլիկոզիդների հետ օգտագործման դեպքում կարող է մեծացնել օտոտոքսիկ, նեֆրոտոքսիկ ազդեցությունը և նյարդամկանային պաշարումը, ինչի արդյունքում կարող է լինել լսողության կորուստ և համրություն։ Այս ազդեցությունը կարող է ժամանակավոր լինել, բայց ավելի հաճախ մշտական է։ Նյարդամկանային պաշարումը բերում է մկանային թուլության և շնչառական ֆունկցիայի թուլացման։ Հակախոլինէսթերազայի կամ կալցիումի աղերի օգտագործումը կարող է հանել այս պաշարումը։
Ամֆոտերիցին B-ի, վանկոմիցիի, բացիտրացինի, պարոմիցինի, ցիկլոսպորինի, կանամիցինի, ցիսպլատինի, բումետանիդի, ֆուրոսեմիդի հետ օգտագործման դեպքում մեծացնում է օտոտոքսիկությունը և նեֆրոտոքսիկությունը։
Հակահիստամինային դեղերի, բուկլիզինի, ցիկլիզինի, մեկլիզինի, ֆենոթիազինի, թիոկետոնների, տրիմեթամինի և կապրեոմիցինի հետ օգտագործման դեպքում ականջներում եղած աղմուկը, գլխապտույտը կարող են թուլանալ։
Նյարդամկանային պաշարումը հանող դեղերի հետ օգտագործման դեպքում կարող է թուլանալ նյարդամկանային պաշարումը։
Էթիլ սուլֆիդ իզոնիազիդի հետ օգտագործման դեպքում կողմնակի ազդեցությունները ավելի կարտահայտվեն։
Մեթօքսիֆլուրանի կամ պոլիմիքսինի ներարկման հետ համատեղելու դեպքում մեծանում է երիկամների թունավորումը և նյարդամկանային պաշարումը։
Օփիոիդների հետ կիրառման դեպքում շնչառական կենտրոնի ընկճումը կարող է ուժեղանալ, որը կբերի շնչառական ֆունկցիայի խանգարման կամ շնչառական պարալիզի։
Կապրեոմիցինը հակաբորբոքային հակաբիոտիկ է, որը արտադրվել է ԱՄՆ-ում 1960 թվականին և կլինիկաներում սկսել է օգտագործվել 1968 թվականին։ 1979 թվականին կապրեոմիցինը սկսվեց օգտագործվել տուբերկուլոզի բուժման նպատակով։