Կառլոս Մարին | |
---|---|
Բնօրինակ անուն | Carlos Marín |
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1968 (56 տարեկան) Ռյուսելհայմ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 19, 2021[1][2][3][…] (53 տարեկան) Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][3] |
Գերեզման | Ալմուդենի գերեզմանոց[4] |
Ժանրեր | օպերա, փոփ-երաժշտություն, operatic pop |
Մասնագիտություն | երգիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | դաշնամուր |
Գործունեություն | այժմ |
Լեյբլ | Sony BMG |
Անդամակցություն | Իլ Դիվո |
Կապված | Il Divo խումբ |
Կայք | Carlos Marin Twitter-ում] |
Ստորագրություն | |
Carlos Marín Վիքիպահեստում |
Կառլոս Մարին (իսպ.՝ Carlos Marín, հոկտեմբերի 13, 1968[5], Ռյուսելսհայմ, Գրոս Գերաու, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն - դեկտեմբերի 19, 2021[1][2][3][…], Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][3]), իսպանացի բարիտոն, օպերային հանրահայտ երգիչ, Il Divo խմբի չորս անդամներից մեկը։
Կառլոս Մարինը ծնվել է 1968 թ. Հեսսենում,ԳՖՀ, մինչև 12 տարեկանն ընտանիքի հետ ապրել է Նիդեռլանդներում։ Երչի կարիերան Կառլոսի մոտ սկսվեց, երբ նա ընդամենը 8 տարեկան էր. լույս ընծայվեց նրա առաջին ալբոմը՝ «Փոքրիկ Կառուզոն» (պրոդյուսերը հայտնի երգիչ Պիեռ Կարտներն էր)։ Ալբոմն ընդգրկում էր նրա կատարմամբ «O Sole Mio» և «Гранада» երգերը։ Երկու տարի անց, 1978 թ., թողարկվեց «Իմ թանկագին մայրիկ» (նիդեռ. Mijn Lieve Mama) ալբոմը՝ երիտասարդ Կառլոս Մարինի կատարմամբ։ Այդ ժամանակ նա հաճախում էր սոլֆեջիոյի և դաշնամուրի դասերի։ Նիդեռլանդներում նրան անվանում էին «Կառլոս - փոքրիկ Կառուզո»։
1994 թ. ամուսնացել է իսպանացի պարուհի և երգչուհի Ժերալդին Լապպոսի հետ, սակայն 2009 թ., տասնհինգամյա համատեղ կյանքից հետո, նրանք բաժանվեցին։ Երեխաներ չունի։ Ապրում է Լոնդոնում։ Հարազատ իսպաներենից բացի տիրապետում է անգլերեն և իտալերեն լեզուներին
Ինչպես և «Il Divo» կվարտետի մյուս մասնակիցները, Կառլոս Մարինը խմբին անդամագրվել է նախնական ընտրության արդյունքում։ 2004 թվականին լույս տեսավ խմբի առաջին համատեղ ալբոմը։