![]() | |||
Քաղաքացիությունը | Դանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 29, 1994[1] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Էսբյերգ, Ribe County, Դանիա | ||
Հասակ | 179 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կասպեր Մերուպ Նիլսեն (դան․՝ Casper Mørup Nielsen,ապրիլի 29, 1994[1], Էսբյերգ, Ribe County, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, որն եղել է «Բրյուգգե» ակումբի կիսապաշտպան։
«Էսբյերգ» ակումբի սան։ 2009 թվականին 15 տարեկանում ակումբի հետ կնքել է առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը[2]։ Նույն թվականին փորձաշրջան է անցել անգլիական «Մանչեսթեր Սիթիում»[3]։
Իր ակումբի մեծահասակների թիմի կազմում առաջին հանդիպումը անցկացրել է 2012 թվականի նոյեմբերի 28-ին Դանիայի գավաթի շրջանակներում «Լինգբյուի» դեմ խաղում[4], այդ մրցաշրջանում Էսբյերգը նվաճել է Դանիայի գավաթը։ Դանիայի առաջնությունում նորամուտը նշել է 2013 թվականի մայիսի 12-ին «Կոպենհագենի» դեմ խաղում՝ 88-րդ րոպեին փոխարինելով Առնոր Սմարասոնին[5]։ Երկրի առաջնությունում առաջին գոլը խփել է 2014 թվականի մայիսի 7-ին «Սեններյուսկեի» դարպասին և օգնել է իր ակումբին հասնել 2:1 հաշվով կամային հաղթանակի[6]։ 2015/16 մրցաշրջանում դարձել է հիմնական թիմի խաղացող՝ մասնակցելով 33 խաղերից 31-ին։
2017 թվականի հունվարին 3,5 տարվա պայմանագիր է ստորագրել «Օդենսեի» հետ[7][8]։
2019 թվականի հուլիսի 4-ին միացել է «Յունիոն» ակումբին[9]։
Խաղացել է Դանիայի փոքր տարիքայինների հավաքականում[10]։
Կասպերի հայրը՝ Հենրիկ «Իսմանդ» Նիլսենը ևս ֆուտբոլիստ էր և 2000 թվականի սկզբին խաղացել է «Էսբյերգում»։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասպեր Նիլսեն» հոդվածին։ |
|