Կատալակտիկա, տեսություն այն մասին, թե ինչպես է ազատ շուկայական համակարգը հասնում փոխանակման գործակիցներին և գներին։ Այն նպատակ ունի վերլուծել դրամական հաշվարկների վրա հիմնված բոլոր գործողությունները, և ուսումնասիրել գների ձևավորումը` մինչ գործակալի ընտրություն կատարելը։ Այն բացատրում է գները այնպես, ինչպես դրանք կան, այլ ոչ թե ինչպես դրանք «պետք է» լինեն։ Կատալակտիկայի օրենքները արժեքային դատողություններ չեն, այլ նպատակ ունեն ճշգրիտ, օբյեկտիվ և համընդհանուր վավերականության։ Այն լայնորեն օգտագործվել է Ավստրիական դպրոցի տնտեսագետ Լյուդվիգ ֆոն Միզեսի[1] կողմից։
Կատալակտիկան պրաքսեոլոգիական տեսություն է։ Կատալլաքսի տերմինը, որն օգտագործվել է Ֆրիդրիխ Հայեկի կողմից` նկարագրելու «շուկայում շատ անհատական տնտեսությունների փոխադարձ հարմարեցմամբ բերված կարգը»[2]։ Հայեկը համաձայն չէր «տնտեսություն» բառի գործածությանը, քանի որ այն հունական ծագում ունի, որը թարգմանվում է որպես «տնային տնտեսությունների կառավարում», և ենթադրում է, որ շուկայական տնտեսության մեջ տնտեսական գործակալները ունեն ընդհանուր նպատակներ։ Նա առաջ քաշեց «Կատալաքսի» տերմինը՝ հունարեն katallasso բայից (καταλλάσσω), որը նշանակում էր ոչ միայն «փոխանակել», այլև «համայնքում ընդունվել» և «թշնամուց վերածվել ընկերոջ»[3]։
Ըստ Միզեսի (Մարդկային գործունեություն, էջ 3)[4] և Հայեկի[5], առաջինը Ռիչարդ Ուոթլին էր, ով առաջ քաշեց «կատալակտիկա» տերմինը։ Ուոթլիի «Ներածական դասախոսություններ քաղաքական տնտեսության վերաբերյալ»[6] գրքում (1831) ասվում է.
Հենց այս տեսակետով ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ստեղծված նախապաշարմունքներին, որ ես իմ առարկություններն եմ հայտնել՝ կապված Քաղաքական-տնտեսագիտության անվան հետ։ Ես հիմա հասկանում եմ, որ շատ ուշ է մտածել այն փոխելու մասին։ Ա. Սմիթը թեև իր աշխատանքն անվանել է «Ազգերի հարստությունը» թեմայով տրակտատ, այնուամենայնիվ, այն անվանում է միայն առարկան, այլ ոչ թե հենց գիտությունը։ Անվանումը, որը ես պետք է նախընտրեի որպես առավել նկարագրական, կամ, առնվազն առարկայական, Կատալլակտիկան է, կամ «Փոխանակման գիտությունը»։