Կատալպա ձվաձև | |
Կատալպա ձվաձև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Փողածաղկազգիներ (Bignoniaceae) |
Ցեղ | Կատալպա (Catalpa) |
Տեսակ | Կատալպա ձվաձև (C. ovata) |
Միջազգային անվանում | |
Catalpa ovata | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Կատալպա ձվաձև (լատին․՝ Catalpa ovata), փողածաղկազգիների ընտանիքի, կատալպա ցեղի բույս։
Տերևաթափ ծառ է` 8-10 (երբեմն` 15) մետր բարձրությամբ և վրանաձև սաղարթով։ Ընձյուղները մերկ են, հազվադեպ՝ ծածկված ցրված մազմզուկներով։ Տերևները լայն ձվաձև են, 10-25 սմ երկարությամբ, հաճախ սրտանման հիմքով, գագաթում միանգամից սրացող, երբեմն 3-5 լայն, սրածայր բլթակներով, վերևի կողմից՝ անփայլ կանաչ, ներքևի կողմից՝ բաց կանաչավուն, մերկ կամ մազմզուկապատ միայն ջղերի ուղղությամբ, 6-15 սմ երկարությամբ տերևակոթուններով։ Հուրանները բրգաձև են, 10-25 սմ երկարությամբ։ Ծաղիկները դեղնավուն են, ներսում նարնջագույն շերտերով և մուգ մանուշակագույն բծերով։ Պսակն ունի 2 սմ տրամագիծ։ Տուփիկի երկարությունը հասնում է 20-30 սմ-ի և մոտ 0.8 սմ լայնության։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում է հոկտեմբեր-դեկտեմբերին։
Էկոլոգիական խումբը՝ VI: Մշակության հավանական շրջանները՝ 7, 9-10, 18-20, 23-28, 31-32:
Տարածված է Կենտրոնական Չինաստանում՝ Հուբեյ (600-ից մինչև 1000 մետր բացարձակ բարձրության վրա) և Շանդուն գավառներում։ Աճում է անտառաեզրերին և բաց վայրերում։ Լուսասեր է, ստվերի տակ ոչնչանում է։ Բավականին ջերմասեր է, սակայն դիմանում է մինչև -30-32 °C-ի սառնամանիքներին։ Մեր հանրապետությունում լավ է աճում ծովի մակերևույթից մինչև 1500 մետր բարձրությունների վրա, որից ավելի բարձր նիշերում լուրջ ցրտահարվում է։
Որպես դեկորատիվ բույս, որը աչքի է ընկնում գեղեցիկ, էկզոտիկ տերևներով ու պտուղներով և առատ ծաղկմամբ, մեծ ուշադրության է արժանի[1]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատալպա ձվաձև» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատալպա ձվաձև» հոդվածին։ |
|