Կատաղություն (վեպ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կատաղություն (այլ կիրառումներ)
Կատաղություն
անգլ.՝ Rage
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրհոգեբանական թրիլեր և վեպ-թրիլլեր
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1977
Էջեր288
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչNew American Library
Հրատարակման տարեթիվսեպտեմբերի 13, 1977
 Rage (King novel) Վիքիպահեստում

«Կատաղություն» (անգլ.՝ Rage), Սթիվեն Քինգի առաջին վեպը, որը թողարկվել է իր գրական կեղծանվան՝ Ռիչարդ Բախման անվան ներքո, 1977 թվականին։ Այն տեղ է գտել 1985 թվականի «Բախմանի գրքերը» հանրամատչելի կոշտ կազմով ժողովածուում։ Վեպի նախնական վերնագիրը եղել է «Հաղթահարելով» (անգլ.՝ Getting It On), սակայն անվանափոխվել է տպագրումից առաջ։ Վեպը նկարագրում է դպրոցում տեղի ունեցող կրակոցները, որոնք կապվում են 1980-ականներում և 1990-ականներում նույն դպրոցում տեղի ունեցած կրակոցների դեպքերի հետ։ Որպես դրա պատասխան, Քինգը թույլ տվեց վեպն այլևս չտպագրել։

Մենի ավագ դպրոցի ավարտական դասարանի աշակերտ Չարլի Դեքերին կանչել են դպրոցի տնօրենի հետ հանդիպման՝ նախկին պատահարի պատճառով, որի ժամանակ նա երկաթե խողովակով հարվածել էր քիմիայի ուսուցչին։ Դեպքից հետո ուսուցիչը տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ ինքը՝ Չարլին ժամանակավորապես հեռացվել դպրոցից։ Անհայտ պատճառներով Չարլին տնօրենի նկատմամբ տարբեր վիրավորական մեղադրանքեր է ներկայացնում, որի արդյունքում նա հեռացվում է դպրոցից։ Չարլին արագ դուրս է գալիս գրասենյակից և իր պահարանից վերցնում ատրճանակը, այնուհետև այրում է պահարանի միջի բոլոր իրերը։ Դրանից հետո վերադառնում է դասարան և գնդակի մահացու կրակոց հասցնում հանրահաշվի ուսուցչին։ Կրակը տագնապ է առաջացնում, սակայն Չարլին ստիպում է դասարանցիներին մնալ սենյակում՝ սպանելով ևս մեկ ուսուցչի, երբ վերջինս փորձում էր դուրս գալ։ Երբ մյուս ուսանողներն ու ուսուչիները տարհանվում են դպրոցից, այնտեղ են գալիս ոստիկանությունը և ԶԼՄ-ները։

Չորս ժամվա ընթացքում Չարլին խաղում է այնպիսի ազդեցիկ անձանց հետ, ինչպիսիք են տնօրենը, դպրոցի հոգեբանը և տեղի ոստիկանապետը, ովքեր փորձում էին բանակցել նրա հետ։ Չարլին նրանց է տալիս որոշ հրամաններ, որոնք չկատարելու դեպքում նա կսպանի ուսանողներին։ Նա խոստովանում է պատանդներին, որ ինքն էլ չգիտի, թե ինչն է նրան դրդել այդ քայլին, ենթադրելով, որ դեպքից հետո կփոշմանի։ Երբ ուսանողները սկսում են համաձայնվել Չարլիի հետ, նա իր դասարանը բնույթով դարձնում է հոգեթերապիայի խմբի՝ ստիպելով համադասարանցիներին կիսակամավոր կերպով պատմել իրենց և իրենց ընկերների մասին ամոթալի գաղտնիքներ։

Ամենուրեք ցրիվ տրված ետադարձ տեսարաններում Չարլին վերհիշում է իր անհանգստացնող մանկությունը, հատկապես իրեն հաճախակի հայհոյող հոր հետ ունեցած աղմկոտ հարաբերությունները։ Մի քանի նշանավոր դեպքերն իրենց մեջ ներառում են երկու ուսանողուհիների միջև եղած ուժեղ անհամաձայնությունը և Չարլիի սրտին կրակելու ոստիկան-դիպուկահարի փորձը։ Բայց նա ողջ է մնում փամփուշտից՝ դիպչելով իր պահարանի կողպեքին, որը նա նախօրոք դրել էր իր վերնաշապիկի ծոցագրպանում։

Չարլին վերջապես ըմբռնում է, որ իր ցանկություններին դիմադրություն է ցուցաբերում միայն մի ուսանող՝ Թեդ Ջոնսը, ով իրեն դրել էր «դպրոցի մեծ մարդու տեղը» և գիտի նրա սեփական գաղտնիքները։ Թեդը հասկանում է այդ ամենը և փորձում է դուրս պրծնել դասարանից, սակայն մյուս ուսանողները դաժանաբար հարձակվում են նրա վրա՝ հասցնելով կատատոնիկ վիճակի։ Ժամը 13։00-ին Չարլին ազատ է արձակում ուսանողներին, սակայն Թեդն իր իսկ իշխանության տակ չի կարողանում շարժվել և մնում է այնտեղ։ Երբ ոստիկանապետը մտնում է դասարան, անզեն Չարլին այնպես է շարժվում, կարծես փորձում է ինքնասպանություն գործել ոստիկանի միջոցով։ Շերիֆը կրակում է նրա վրա, սակայն Չարլին ողջ է մնում և խելագարության պատճառով ճանաչվում է անմեղսագիտակ՝ համաձայնվելով տեղափոխվել Օգաստայի հոգեբուժական հիվանդանոց մինչև այն ժամանակ, երբ կկարողանա պատասխան տալ իր արարքների համար։

Վերջին գլուխները պարունակում են Թեդի հիշողությունները և հիվանդանոցի կանխատեսումները, ըստ որի նա արդեն հիվանդ է։ Չարլիի ընկերներից մեկի կողմից ստացված նամակում նկարագրվում է ուսանողների կյանքերից տարբեր դեպքեր, որոնք տեղի են ունեցել այդ պատահարից մի քանի ամիս անց։ Պատմությունն ավարտվում է Չարլիի ուղերձով, որով նա դառնում է դեպի ընթերոցը և ասում․ - «Վերջ։ Ես հիմա պետք է անջատեմ լույսը։ Բարի գիշեր»։

Դպրոցում իրական կրակոցների հետ կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի սյուժեն միանշանակ հիշեցնում է իրական դեպքեր՝ սկսած գրքի տպագրումից։ Հայտնի դարձավ, որ հեղինակն այլևս գոհ չէ գրքից և փախենում է, որ այն կարող է ոգեշնչել նմանատիպ հանցագործություններ կատարել («Կատաղություն»-ն արդեն չի տպագրվում[1]), քանի որ այն արդեն կապված էր ավագ դպրոցում կրակոցների և պատանդներ պահելու դեպքերի հետ։

  • Կալիֆորնիայի Սան Գաբրիել քաղաքի ավագ դպրոցի ավագ աշակերտ Ջեֆրի Լայն Կոքսը 1988 թվականի ապրիլի 26-ին վերցրել էր կիսաավտոմատ հրացան և հումանիտար գիտությունների դասարանում 30 րոպեով պատանդ էր վերցրել 60 ուսանողների։ Այն ժամանակ, երբ ուսուցչուհին ասաց, որ կասկածում է վնաս հասցնելու կարողության վրա, Կոքսը զենքը պահում է ուսանողներից մեկի վրա, որպեսզի ապացուցի դա։ Այն ժամանակ, երբ երեք ուսանողներ փորձում էին դուրս պրծնել ետևի դռնից՝ Կոքսը կրակում է նրանց վրա։ Այնուհետև նա կապվում և զինաթափվում է մի ուրիշ ուսանողի կողմից։ Կոքսի ընկերը մամուլին ասում է, որ նա ոգեշնչվել էր Քուվեյթի 422 օդանավի առևանգմամբ և «Կատաղություն» նովելով[2], որը նա կարդացել էր շատ ու շատ անգամներ և համամիտ եղել[3]։
  • Դասթին Լ. Փիրսը՝ Կետնուկիի ՄակՔի քաղաքի Ջեքսոն օկրուգի ավագ դպրոցի աշակերտն ինքն իրեն հրացանով և երկու ատրճանակներով զինելով, 1989 թվականի սեպտեմբերի 18-ին պատմության դասարանում ինը ժամով պատանդ էր վերցրել դպրոցականներին, որն ավարտվեց անարդարությամբ։ Փիրսի իրերի մեջ ոստիկանները գտան «Կատաղության» կրկնօրինակը, որով էլ նա ոգեշնչվել էր անելու այդ ոճրագործությունը[4]։
  • Վաշինգտոն նահանգի Մոուզես Լեյք քաղաքի Սահմանամերձ միջնակարգ դպրոցի ուսանող Բերրի Լուկետիսը 1996 թվականի փետրվարի 2-ին տնից քայլում էր դեպի դպրոց և հինգերորդ դասի ընթացքում մտնում հանրահաշվի դասասենյակ։ Նա աշակերտների վրա կրակ է բացում, որի պատճառով սպանում է երկու և վիրավորում մեկ ուսանողի։ Այնուհետև նա ճակատագրական փամփուշտ է ուղարկում հանրահաշվի իր ուսուցչի՝ Լեոնա Քեյրսի կրծքավանդակին։ Քանի որ նրա դասարանցիները սկսում են խուճապի մատնվել, Լուկետիսն ասում է․ - «Այն իրոք խբում է հանրահաշվին, այդպես չէ՞»։ Հեգնական այդ արտահայտությունը վերցված էր «Կատաղություն»-ից։ (Այդպիսի նախադասություն չկա Քինգի պատմության մեջ։ Ամենամոտիկ արտահայտությունն այն է, երբ Լուկատիսն ասում է․ - «Այն իրոք խբում է «վարտիքների փախուստ»-ին»)։ Լսելով կրակոցի ձայներ, դասարան է մտնում ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ջոն Լեյնը։ Լուկետիսն աշակերտներին պատանդ է վերցնում և որոշում պատադներից մեկի միջոցով ապահով դուրս գալ դպրոցից։ Լեյնը կամավոր կերպով դառնում է պատանդ, և Լուկետիսը զենքը պահում է նրա վրա։ Այնուհետև Լեյնը նրա ձեռքից վերցնում է այն և վերջինիս գցում գետնին, հետո մասնկացում աշակետրների էվակուացիային[5]։
  • 1997 թվականի դեկտեմբերին, Մայքլ Կարնելը կրակում է իր ութ համակուրսեցիներին՝ աղոթքի ժամանակ, Կենտուկիի Ուեսթ Փեդյուկա քաղաքում։ Իր պահարանում նա ուներ Ռիչարդ Բախմանի գրքի կրկնօրինակը։ Հենց այս պատահարն է, որը ստիպում է Քինգին թույլ տալու չտպագրել գիրքը[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Քինգ, Սթիվեն։ Նախերգանք, «Բլեյզ», Հունիս, 2007.
  2. "Hijack Tied to Teen Classroom Siege", The Press-Courier. Associated Press. April 27, 1988.
  3. "A High School Gunman's Days of Rage", Los Angeles Times, Հունվարի 14, 1990.
  4. "Kentucky Youth Frees 11 Hostages and Surrenders", Նյու Յորք Թայմս, September 19, 1989.
  5. «Լուկետիսի դատը սկսում է այսօր». Ellensburg Daily Record. 1997 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  6. «Stephen King's Keynote Address Vermont Library Conference VEMA Annual Meeting May 26, 1999 The Bogeyboys by Stephen King». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատաղություն (վեպ)» հոդվածին։