Գյուղ | ||
---|---|---|
Կատոսան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Չարսանջակի գավառակ | |
Այլ անվանումներ | Կատոս, Կատոսա, Կատսա, Կոտոսան | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Կատոսան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]։ Գտնվում էր Բերդակ ավանից հյուսիս-արևելք, Արածանիի ստորին հոսանքի աջակողմյան տարածքում։
Հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
XX դարի սկզբին ուներ 35 տուն բնակիչ, որից 20-ը՝ հայկական, իսկ 15-ը՝ քրդական։
Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Կատոսանն ուներ Ս. Կարապետ անունով եկեղեցի[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 290)։ |
|