Կարելինի մռայլ արջաթիթեռ | |
Կարելինի մռայլ արջաթիթեռ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Թիթեռներ (Lepidoptera) |
Ընտանիք | Erebidae |
Ցեղ | Axiopoena |
Տեսակ | Կարելինի մռայլ արջաթիթեռ (A. karelini) |
Միջազգային անվանում | |
Axiopoena karelini |
Կարելինի մռայլ արջաթիթեռ (լատին․՝ Axiopoena karelini), արջաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
45-48 մմ առջևի թևի երկարությամբ խոշոր չափի թիթեռ է։ Մետաքսային շողշողյունով առջևի թևերը սև ածխագույն են, իսկ հետին թևերը՝ աղյուսագույն կարմիր՝ կարմրամոխրագույն արտաքին եզրով։ Օձիքը կարմիր է, սև ծայրով փորիկը` կարմրագորշագույն։
Տարածված են Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում (քաղաք Սոչի), Վրաստանում, Հայաստանում, Թուրքիայում, Իրաքում։ Հայաստանում հայտնի է Երևան քաղաքից (Հրազդան գետի կիրճ, կենդանաբանական այգի և այլն), Տավուշի (քաղաք Նոյեմբերյան), Կոտայքի (քաղաք Աբովյանի շրջակայք), Արարատի (Վեդի քաղաքի մոտակայք) և Սյունիքի (քաղաք Մեղրի) մարզերից։
Ապրում են չորասեր (քսերոֆիտ) բուսականությամբ լեռնային հատվածներում` 600-1000 մ ծովի մակարդակից բարձրություններում։ Տարվա ընթացքում տալիս են մեկ սերունդ, թիթեռները թռչում են մթնշաղին և գիշերը` հունիս, հուլիս ամիսներին, որից հետո անցնում են դիապաուզայի։ Դիապաուզայի ընթացքում ցերեկը թաքնվում են փոքր քարանձավներում և ժայռերի ճեղքերում, ավարտից հետո` օգոստոսին, սեպտեմբերին, վերսկսում են թռիչքը, այդ ժամանակ էլ ձվադրում են։
Սահմանափակ արեալով, ամենուրեք ցածր թվաքանակով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Քիչ թե շատ մեծ թվով առանձնյակներ հայտնաբերվում են միայն քարանձավներում։
Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում անասունների գերարածեցումը և թրթուրների կերակրման համար պիտանի տարածքների յուրացումը։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարելինի մռայլ արջաթիթեռ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարելինի մռայլ արջաթիթեռ» հոդվածին։ |
|