Կարեն Գրիգորյան ռուս.՝ Карен Акопович Григорян | |||
| |||
---|---|---|---|
4 ապրիլի 2017 թվական | |||
| |||
4 նոյեմբերի 2018 թվական | |||
| |||
29 հոկտեմբերի 2019 թվական | |||
Կուսակցություն՝ | Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) 2009-2016, | ||
Կրթություն՝ | Մոսկվայի պետական մեքենաշինական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | Մենեջմենթ | ||
Ծննդյան օր | օգոստոսի 2, 1985 (39 տարեկան) | ||
Ծննդավայր | Թբիլիսի, ԽՍՀ Վրաստան, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Ռուսաստան | ||
Կայք՝ | ruskomitet.ru/predsedatel | ||
Պարգևներ |
Կարեն Հակոբի Գրիգորյան (օգոստոսի 2, 1985, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ռուս հասարակական և քաղաքական գործիչ։
Կարեն Գրիգորյանը ծնվել է 1985 թվականի օգոստոսի 2-ին Թբիլիսի քաղաքում, Վրաստան[1]։
2015 թ. — Մոսկվայի պետական մեքենաշինական համալսարան,մասնագիտություն՝ «Մենեջմենթ»[1]։
Ամուսնացած է, ունի երկու երեխա[1]։
2009 թվականից մինչև 2016 թվականի հունիս ամիսը Գրիգորյանը անդամակցել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը,իսկ արդեն 2016 թվականի հուլիսին լքել այն քաղաքական հայացքների անհամատեղելության պատճառով։ 2009-2012 թթ. եղել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն Աստրախանի տարածաշրջանային բաժանմունքի Խարաբալինի տեղական բաժանմունքի համակարգողը, իսկ արդեն 2012-ից մինչև 2013 թվականը եղել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն Աստրախանի տարածաշրջանային բաժանմունքի երիտասարդության հետ աշխատանքի համակարգողի տեղակալը[1] (ռուս.):
2013 թվականից մինչև 2015 թվականը հանդիսացել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության Աստրախանի քաղաքային բաժանմունքի համակարգողը, իսկ արդեն 2015 թվականից մինչև 2016 թվականը Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության Աստրախանի տարածաշրջանային բաժանմունքի համակարգողն է հանդիսացել։ 2017 թվականի ապրիլից մինչ այժմ Գրիգորյանը հանդիսանում է "Մարդու իրավունքների և օրինականության կոմիտեի" միջտարածաշրջանային հասարակական իրավապաշտպան կազմակերպության նախագահը[1] (ռուս.):
2014 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի սեպտեմբեր հանդիսացել է ՝ Աստրախանի մարզի հինգերորդ գումարման Պետական Դումայի պատգամավոր[1]։
2018 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր հանդիսացել է Աստրախանի մարզի նահանգապետի Ա.Ա.Ժիլկինի խորհրդականը։ 2018 թվականի նոյեմբերից Գրիգորյանն արդեն ընտրվել է Համառուսաստանյան քաղաքական Հայրենիք կուսակցության տարածաշրջանային բաժանմունքի խորհրդի նախագահ[1]։
2019 թվականի նոյեմբերից նշանակվել է Աստրախանի մարզի նահանգապետ Ի.Յու.Բաբուշկինի խորհրդականը[2]։ 2019 թվականի նոյեմբերից նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավոր Ա.Ա.Ժուրավլևի օգնականը Պետական Դումայում աշխատանքի գծով[1]։
{{cite web}}
: External link in |publisher=
(օգնություն)(ռուս.)