Կարլ Ռոզենբուշ գերմ.՝ Karl Heinrich Rosenbusch | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1836[1][2][3][…] Այնբեկ, Գերմանական միություն, Գերմանիա |
Մահացել է | հունվարի 20, 1914[1][2][3][…] (77 տարեկան) Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն[4][5] |
Գերեզման | Բերգֆրայդհոֆ |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | երկրաբան, հանքաբան, մանկավարժ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Հայդելբերգի համալսարան |
Գործունեության ոլորտ | երկրաբանություն[6], Միներալոգիա[6] և պետրոլոգիա[6] |
Անդամակցություն | Բավարիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5] |
Ալմա մատեր | Գյոթինգենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[6][7] |
Հայտնի աշակերտներ | Ալեքսանդր Ֆերսման |
Պարգևներ | |
Հայր | Georg Heinrich Wilhelm Rosenbusch? |
Harry Rosenbusch Վիքիպահեստում |
Կարլ Հենրիխ Ֆերդինանդ Ռոզենբուշ (հունիսի 24, 1836[1][2][3][…], Այնբեկ, Գերմանական միություն, Գերմանիա - հունվարի 20, 1914[1][2][3][…], Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն[4][5]), գերմանացի պետրոգրաֆ և երկրաբան։ Սովորել է Գյոթինգենի և Հայդելբերգի համալսարաններում։ 1869 թվականին Ֆրայբերգի լեռնային ակադեմիան Ռոզենբուշին շնորհել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1873-1874 թվականները Ստրասբուրգի, 1878—1908 թվականներին՝ Հայդելբերգի համալսարանների պրոֆեսոր։ Ռոզերբուշի հիմնական աշխատությունները վերաբերում են ապարների միկրոկառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիրությանը։ Մշակել է շլիֆներում միներալների որոշման ֆիզիկա-օպտիկական մեթոդը, կատարելագործել բևեռացնող մանրադիտակը, մագմայի բյուրեղացումը դիտել որպես հրային ապարների առաջին բազմազանության գլխավոր պատճառ։ Առանձնացրել է ապարների մետամորֆիզմի տիպեր։ Նրա անունով է կոչվել տորասիլիատների խմբի ռոզենբուշիտ միներալը՝ NaCa2 (Zr, Ti) Si2OsF։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Ռոզենբուշ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |