«Կարուսել» մանկապատանեկան հեռուստաալիք | |
---|---|
Տեսակ | հեռուստաալիք |
Երկիր | Ռուսաստան |
Հեռարձակման գոտի | ողջ աշխարհ |
Հեռարձակման ժամանակ | շուրջօրյա |
Լեզու | ռուսերեն |
Ղեկավարության կենտրոն | Akademika Korolyova street, Մոսկվա, Ռուսաստան և Ostankino Technical Center, Մոսկվա, Ռուսաստան |
Թեմատիկա | մանկապատանեկան |
Բացվեց | 2010 |
Փոխարինեց | ՀեռուստաԴայակ Բիբիգոն ՍՏԲ (Սևաստոպոլում և Ղրիմում) |
Հիմնադիր | Դմիտրի Մեդվեդև |
Սեփականատեր | Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերություն և Channel One Russia International Network? |
Ղեկավարող անձինք | Ալեքսեյ Եֆիմով, գլխավոր տնօրեն Իգոր Իվանով, գլխավոր տնօրեն Վերա Օբոլոնկինա, գլխավոր խմբագիր Տատյանա Ցիվարևա, գլխավոր խմբագիր |
Կայք | karusel-tv.ru |
«Կարուսել» (ռուս.՝ Карусель), Ռուսաստանի դաշնային պետական համազգային հեռուստաալիք երեխաների և պատանիների համար։ Համարվում է Ռուսաստանի ամենամեծ ընդգրկումն ունեցող մանկական հեռուստաալիքը։ Շուրջօրյա հեռարձակումը իրականացվում է Մոսկվայի «Օստանկինո» հեռուստակենտրոնից ամբողջ Ռուսաստանով և աշխարհի շատ երկրներով։
«Առաջին ալիք»-ի և ՎԳՏՌԿ-ի համատեղ նախագիծը։ Առաջին հեռարձակումը տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերի 27-ի ժամը 5։00-ին «Ցատկոտող Խումբ» («Прыг-Скок Команда») հաղորդաշարի ցուցադրմամբ։ Համարվում է Ռուսաստանի գլխավոր մանկական հեռուստաալիքը աշխարհում։ Եղել է երկու դաշնային հեռուստաալիքներից մեկը («Կուլտուրա» հեռուստաալիքի հետ միասին, մինչև ՕՏՌ-ի գործարկումը), որոնք հեռարձակվել են առանց գովազդի (2011 թվականից՝ հովանավորչական հոլովակներ)։ 2014 թվականին հեռուստաալիքում հայտնվեցին գովազդներ։ Սկզբից գովազդային հոլովակների միջև ներկայացվում էին տարբեր ապրանքներ երեխաների համար, սակայն 40 տարեկանից բարձր կանացի լսարանի ներգրավման պատճառով սկսեցին ցուցադրվել սննդային ապրանքների և բուժական միջոցների գովազդներ[1]։ Նպատակային լսարանի տարիքը 3-ից 14 տարեկան է։ Հեռարձակման կոնեպցիան և եթերի ձևաչափները մշակվում են մանկական հոգեբանների և մանկավարժների մասնակցությամբ։ Ծրագրերի արտադրությամբ զբաղվում են ինչպես ՎԳՏՌԿ-ն և «Առաջին ալիք»-ը, այնպես էլ արտադրողները (АТВ, «ВайТ Медиа», M-production, APC, «АСС-ТВ»)։ Եթերի հիմքը (մոտ 60%) կազմում են սեփական արտադրության հիմնավոր և ժամանցային ծրագրեր, մնացածը՝ ռուսական և արտասահմանյան գեղարվեստական և անիմացիոն ֆիլմեր։
Հեռուստաալիքի միջազգային (արտասահմանյան) անվանումը՝ Carousel International[2] (hաճախ հանդիպում է տառադարձված տարբերակը՝ Karusel International):
Մանկապատանեկան «Կարուսել» հեռուստաալիքը ստեղծված է «ՀեռուստաԴայակ» («ТелеНяня») «Բիբիգոն» («Бибигон») հեռուստաալիքների հիման վրա։ 2010 թ․-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրեց հրաման 2011 թ․-ի հունվարի 1-ից «ՀեռուստաԴայակ» և «Բիբիգոն» հեռուստաալիքների միավորման մասին՝ որպես մեկ մանկապատանեկան ալիք[3]։
Հեռուստաալիքը փաստացի 100%-ով պատկանում է պետությանը[4]՝ 50%-ը «Առաջին ալիք» ԲԸ-ին, 50%-ը «ՎԳՏՌԿ ՖՊՄՁ»-ին։ Հեռուստաալիքը կառավարում է «Կարուսել» ԲԸ-ն (մինչև 2017թ․-ի ապրիլ՝ ՓԲԸ)։ 2017թ․-ի ապրիլից ղեկավարման կառուցվածքը ենթարկվեց փոփոխությունների, որոնց արդյունքը եղավ երկու պաշտոնների (յուրաքանչյուր հիմնադիրից)՝ գլխավոր տնօրենի և գլխավոր խմբագրի պաշտոնների ավելացումը[5][6]։
Պաշտոնը գործել է 2010 թվականի դեկտեմբերից 2015 թվականի մարտը, հիմա պրոդյուսերի պարտականությունները իրականացնում են հեռուստաալիքի գլխավոր խմբագիրները։
Հեռուստաալիքը եվրոպական Hot Bird TV Awards[13] հեռուստատեսության «Լավագույն մանկական ալիք»[14] անվանակարգի երկակի հաղթող է։
2014 թվականի հունվարին «Կարուսել»[15] մանկապատանեկան հեռուստաալիքի հիմնադիրները պարգևատրվել են Ռուսաստանի Դաշնության Կառավարության զանգվածային ինֆորմացիայի ոլորտի 2013 թվականի մրցանակով[16]։
2017 թվականի նոյեմբերի 23-ին[17] հեռուստաալիքի կայքը արժանացել է Ռունետա-2017[18] մրցանակաբաշխության արձանիկին «Առողջություն, ժամանց և հանգիստ»[19] անվանակարգում։
«Կարուսել» հեռուստաալիքը մտնում է Ռուսաստանի թվային հեռուստատեսության առաջին մուլտիպլեքսի մեջ։
2011 թ․-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2019 թ․-ի հուլիսի 22-ը հեռուստաալիքը հեռարձակվել է երեք ժամային գոտիներում՝ «+0» (Մոսկվայի ժամանակ), «+3» (Օմսկի ժամանակ) և «+7» (Վլադիվոստոկի ժամանակ)։
2019 թ․-ի հուլիսի 23-ից մինչ օրս հեռարձակվում է հինգ ժամային գոտիներով՝ «+0» (Մոսկվայի ժամանակ), «+2» (Եկատերինբուրգի ժամանակ), «+4» (Կրասնոյարսկի ժամանակ), «+7» (Վլադիվոստոկի ժամանակ) և «+8» (Մագադանի ժամանակ)։
Հեռարձակվում է նաև արտասահմանում «Carousel International» անվանումով։ Միջազգային տարբերակը ռուսական տարբերակից ունի մի քանի տարբերություններ։
Մինչև 2016 թ․-ի սեպտեմբեր[20] «Կարուսել»-ը եղել է այն ռւսական հեռուստաալիքներից մեկը, որոնք գտնվել են ադապտացված արտասահմանյան հեռուստաալիքների ցուցակի մեջ և հեռարձակվել է Ուկրաինայի տարածքից[21]։
Բուլղարիայում, Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում, Չեխիայում, Սլովենիայում, Կիպրոսում և Ֆրանսիայում հեռուստաալիքը հեռարձակվում է ինչպես կաբելային։
2014 թ․-ին՝ սույն թվականի գարնան ղրիմյան դեպքերից հետո Ղրիմում փոխարինել է ուկրաինական ՍՏԲ հեռուստաալիքին։
2017 թվականի մարտի 1-ից հեռարձակվում է 16։9 ֆորմատով[22]։