Քաղաքացիությունը | Իրան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 11, 1945 (79 տարեկան) | ||
Ծննդավայր | Թեհրան, Իրան | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կարո Հախվերդյան ( պարս.՝ کارو حقوردیان, հունվարի 11, 1945, Թեհրան, Իրան), իրանահայ նախկին ֆուտբոլիստ[1]։
Հախվերդյանը սկսել է ֆուտբոլ խաղալ 13 տարեկանում՝ Գոհար սիրողական ֆուտբոկային ակումբում[2]։ Մարզիչ Արշավիր Երիցյանի շնորհիվ նա դարձել է իր թիմի լավագույն խաղացողներից մեկը։ Սակայն նրա ծնողները անհանգստանում էին, որ ֆուտբոլը խանգարում էր նրա դասերին և զգուշացրել են, որ Հախվերդյանը դադարեցնի ֆուտբոլով զբաղվել և կենտրոնանա դասերի վրա[2]։
Սակայն Հախվերդյանը դեմ է գնացել իր ծնողների որոշմանը և շարունակել է իր ֆուտբոլային կարիերան։ Նա բազմիցս օգնել է իր թիմին հաղթել մի շարք առաջնություններում[2]։
1963 թվականին Հախվերդյանին նկատել է Թեհրանի Արարատ ֆուտբոլային ակումբի մարզիչ Գառնիկ Մեհրաբյանը։ նկատելով նրա տաղանդը՝ Մեհրաբյանը Հախվերդյանի հետ անմիջապես պայմանագիր է կնքել՝ մինչև մրցաշրջանի մյուս փուլը[2]։ Նա այստեղ խաղացել է երեք մրցաշրջան։ Այնուհետև նրան նկատել է մարզիչ Զդրավկո Ռայկովը[1]։ Էսթեգալ ֆուտբոլային ակումբում խաղացել է վեց մրցաշրջաններում, որտեղ խաղացել է Պերսեպոլիս ֆուտբոլային ակումբի դեմ[3]։
Հախվերդյանը 23 հանդիպում է անցկացրել Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականում՝ միակ գոլը խփելով 1970 RCD առաջնությունում՝ Պակիստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում[4]։