Կաքավաձոր (Մարտունու շրջան)

Գյուղ
Կաքավաձոր
ադրբ.՝ Kuropatkino
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Մարտունու շրջան
ՀամայնքՄարտունու շրջան
ԲԾՄ265 մ
Խոսվող լեզուներՀայերեն
Բնակչություն30 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Կաքավաձոր (Մարտունու շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Կաքավաձոր (Մարտունու շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Կաքավաձոր, գյուղ Արցախի Հանրապետության արևելքում՝ Մարտունու շրջանում։ Գտնվում է ծովի մակարդակից 265 մետր բարձրության վրա։

Ընդգրկված է Մարտունի քաղաքի կազմի մեջ[1]։ 2003 թվականին Կուրոպատկինոն վերանվանվել է Կաքավաձոր[2]։ Դրանում է ներառված Գևորգավան հանդամասը, որտեղ գտնվում էր ռուսական եկեղեցին[3]։

Ռուսական կայսրության տարիներին գյուղը մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմի մեջ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսական եկեղեցու ավերակները

Ըստ 2005 թվականի մարդահամարի տվյալների՝ Կաքավաձորի բնակչությունը կազմում է 30 մարդ[4]։ Բնակիչները հայերն են, որոնք խոսում են հայերենով և դավանում քրիստոնեություն՝ հայ Առաքելական եկեղեցի։

1912 թվականին գյուղում ապրում էր 830 բնակիչներ, որոնց մեծամասնությունը ռուսներն էին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 218.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 729
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ էջ 873 — 992 էջ։
  4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդահամար Արխիվացված 2011-03-02 Wayback Machine բնակչության թվաքական և վիճակագրական տվյալներ