Կաֆիռնիգան (Քոֆուրնիհոն) (տաջ.՝ Кофарниҳон), գետ Տաջիկստանում, Ամուդարյայի աջ վտակը։
Սկիզբ է առնում Հիսարյան լեռնաշղթայի հարավային լանջերից, առավելապես հոսում է Հիսարյան հովտով։ Երկարությունը 387 կմ է։ Կաֆիռնիգանի ափին է Վահդատ քաղաքը։
Անվանումն ստուգաբանվում է որպես «այլահավատների (այսինքն՝ ոչ մուսուլմաններին) թաքցնող». երբ Միջին Ասիայում տարածվեց իսլամը, Հիսարյան հովտի բնակիչները որոշ ժամանակ մնացին բուդդհայականներ և մազդեականներ[1]։
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 251.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|