Կին Էնդատե ճապ.՝ 円舘 金 | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1960 (63 տարեկան) Իվաիձումի, Shimohei district, Իվատե, Ճապոնիա |
Բնակության վայր(եր) | Bihoro? |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | սիրողական աստղագետ և աստերոիդներ հայտնագործող |
Տիրապետում է լեզուներին | ճապոներեն |
Կին Էնդատե (ճապ.՝ 円館 金, դեկտեմբերի 15, 1960, Իվաիձումի, Shimohei district, Իվատե, Ճապոնիա), ճապոնացի սիրող-աստղագետ և աստերոիդների հայտնաբերող։ Ծնվել է Իվաիձումի քաղաքում Իվատե պրեֆեկտուրայում, ավարտել է դիզայնի դպրոց։
Կին Էնդատեն հանդիսանում է աստերոիդների հայտնաբերողներից ամենահաջողակներից մեկը։ Աստղալուսանկարչությամբ նա սկսել է զբաղվել բավականին վաղուց, դեռևս միջնակարգ դպրոցում, սակայն խորացված աստղագիտական դիտարկուներ սկսել է կատարել միայն 1986 թվականից[1][2]։ Իր գործունեության ընթացքում նա հայտնաբերել է ավելի քան 594 աստերոիդ, դրանց մեծամասնությունը մեկ այլ ճապոնացի աստղագետ Կաձուրո Վատանաբեյի հետ[3], դրանց թվում տրոյացի աստերոիդ ((5648) 1990 VU1) և մարսը-հատող ((6500) Կոդայրա)։
Նրա պատվին է անվանվել (4282) Էնդատե աստերոիդը[1], իսկ մեկ այլ աստերոիդ անվանվել է նրա հարազատ քաղաքի պատվին՝ (4460) Բիհորո[4]։