Ենթակատեգորիա | • մերկություն • թոփլես • topfreedom ![]() | |
---|---|---|
Ստեղծում | 2007 ![]() | |
Երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Գերմանիա ![]() | |
Պաշտոնական կայք | gotopless.org ![]() |
Կիսամերկ լինելու օր (հայտնի է որպես Ազգային Կիսամերկ լինելու օր, Միջազգային Կիսամերկ լինելու օր ), ամենամյա միջոցառում, որն անցկացվում է Միացյալ Նահանգներում և Կանադայում՝ նպատակ ունենալով սատարել կանանց իրավունքները՝ գենդերային հավասարության շրջանակում հանրության մեջ կիսամերկ երևալու համար[1]։ Այն նահանգներում, որտեղ կանայք ունեն այդ իրավունքը, տոնում են թոփֆրիդոմի օրենքները, և բողոքի ցույցեր են անցկացվում այն նահանգներում, որտեղ հասարակությունում կանանց համարկիսամերկ լինելը արգելված է:
Ամենամյա միջոցառումը մեկնարկել է 2007 թվականին Նևադայի Go Topless խմբի կողմից, որը ձևավորել է Կլոդ Վորիլհոնը։ Կլոդը Ռաելիզմի շարժման առաջնորդ է[2][3][4]։ GoTopless-ն աջակցել է այլ երկրներում անցկացվող միջոցառումներին[5]։
Կիսամերկ լինելու օրը հիմնադրվել է ի պատասխան կիսամերկ ակտիվիստ Ֆենիքս Ֆիլիի (Ջիլ Կոկարո) ձերբակալությանը, ով ձերբակալվել էր 2005 թվականին Նյու Յորքում հանրության առաջ մերկ լինելու համար[6]։
Կիսամերկ լինելու օրը ամեն տարի նշվում է Կանանց հավասարության օրվան (օգոստոսի 26) ամենամոտ կիրակի օրը[7]։ Պատճառն այն է, որ 1920 թվականին հենց այդ օրը հաստատվել է կանանց ընտրական իրավունքը (1971 թվականին ԱՄՆ Կոնգրեսը օրը հայտարարեց Կանանց իրավահավասարության օր)։ Միջոցառումը խրախուսում է կանանց հանրության մեջ կիսամերկ շրջվել, իսկ տղամարդկանց՝ ծածկել իրենց կրծքավանդակը՝ կրելով կրծկալներ կամ բիկինիներ[8]։
2008 թվականին կազմակերպվել է առաջին Կիսամերկ լինելու օրը[9]։
2009թ.-ին ԱՄՆ-ում օգոստոսի 23-ին նշվեց Կիսամերկ լինելու օրը[10][11]։
2011 թվականին ԱՄՆ-ում Կիսամերկ լինելու օրը անցկացվել է օգոստոսի 24-ին։ Ցուցարարները մասնակցում էին ԱՄՆ տասներկու նահանգներում, այդ թվում՝ Կալիֆոռնիայում[12][13][14][15][16], Նյու Յորքում և Հյուսիսային Կարոլինայում անցկացվող ցույցերին։ Ցուցարարները իրենց հետ կրում էին ցուցանակներ, որոնց վրա գրված է եղել՝ «Տղամարդիկ ու կանայք կուրծք ունեն, ինչո՞ւ կանայք պետք է թաքցնեն իրենցը» և «Հավասար կիսամերկ իրավունքներ բոլորի համար կամ ոչ մեկի համար»։ Որոշ տղամարդիկ, ովքեր միացել էին ցույցին, կրում էին կրծկալներ և բիկինիներ՝ բողոքելով երկակի ստանդարտների դեմ, որոնցով տղամարդկանց թույլատրվում է մերկ կրծքավանդակով հայտնվել հանրությունում, սակայն կանանց արգելվում է[17]։
2011 թվականին Կանադայում առաջին անգամ նշվեց Կիսամերկ լինելու օրը[5]։ Օգոստոսի 28-ին Տորոնտո քաղաքում (Օնտարիո) տեղի ունեցավ Կանադայի Կիսամերկ լինելու օր հանրահավաքը։ Ըստ Կանադայում շարժման ներկայացուցիչ Դայան Բրիսբոիսի՝ «Սա գեղեցկության մրցույթ չէ, այն ազատության մասին է: Կան շատ տղամարդիկ, ովքեր նույնպես մասնակցում են մեր միջոցառումներին»[3]։
2013թ.-ին ԱՄՆ-ում Կիսամերկ լինելու օրը անցկացվել է օգոստոսի 25-ին և նշել է միջոցառման 6-րդ տարեդարձը: Ցույցեր են եղել 40 քաղաքներում։ Տղամարդկանց, ովքեր աջակցում էին խմբի առաքելությանը, առաջարկվել է իրենց կրծքերը ծածկել կրծկալներով[18]։
2020 թվականի դրությամբ անցկացվել են 13 Կիսամերկ լինելու օր, ընդ որում միջոցառումն անցկացվում է ամեն տարի օգոստոսի վերջին[19][20]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիսամերկ լինելու օր» հոդվածին։ |
|