Գյուղաքաղաք | ||
---|---|---|
Կիսկիմ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Կիսկիմի գավառակ | |
Այլ անվանումներ | Կիկիմն, Քեսկիմ, Քիսգիմ, Քիսկիմ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 08820 | |
|
Կիսկիմ, գյուղաքաղաք (ավան, գյուղ) Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում։ Գտնվում է Օլթի քաղաքից 45-50 կմ հյուսիս-արևմուտք, Ճորոխի աջ կողմում, կիկիմ վտակի ափին։ Հանդիսանում էր գավառակի կենտրոնը։
Ըստ ավանդության Կիսկիմի տեր այրի Կիսկիմն ասել է. Ես կկիսվեմ ու բաժին կտամ հարսիս ու մյուսներին, իսկ ես բարձունքից կիսկեմ (այսինք՝ կհսկեմ)։ Այդ ժամանակվանից վայրի անվանումը մնացել է Կիսկիմ։
Բնակավայրի մասին հիշատակություն կա 1511 թվականի հայերեն ձեռագրում։ Հայերը 1917 թվականի տեղահանության ժամանակ փախել և պատսպարվել են Խոտորջուրում։
1872-1873 թվականներին ուներ 150-160 տուն հայ և թուրք բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործություն, այգեգործություն և արհեստներն էր։
Կիսկիմն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։
Ավանում գործում էր հայկական վարժարան[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 448)։ |
|