Ծնվել է | հոկտեմբերի 11, 1989[2] (35 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][3] |
Մասնագիտություն | մամլո քարտուղար, գրող, ակտիվիստ և յություբեր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ[3][4] |
Ժանրեր | վեպ |
Աշխատավայր | Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ[5] և Ալեքսեյ Նավալնի[5] |
Kira Yarmysh Վիքիպահեստում |
Կիրա Յարմիշ (ռուս.՝ Ки́ра Алекса́ндровна Я́рмыш, հոկտեմբերի 11, 1989[2], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][3]), ռուս հասարակական գործիչ, գրող։ Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար, «Անհավանական պատահարներ № 3 կանանց խցում» վեպի հեղինակ, որը հրատարակվել է 2020 թվականին։
Կիրա Յարմիշը ծնվել է Դոնի Ռոստովում 1989 թվականի հոկտեմբերի 11-ին[6]։ 2007 թվականին նա առանց քննությունների ընդունվել է ՄՄՀՊԻ-ի միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետ՝ հաղթելով «Умницы и умники» օլիմպիադայում։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Պուշկինի թանգարանի և «ЮТэйр» ավիաընկերության մամուլի ծառայություններում։ 2013 թվականին մասնակցել է Ալեքսեյ Նավալնիի նախընտրական արշավին, որն իր թեկնածությունն է առաջադրել Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում[7]։ 2014 թվականի օգոստոսին դարձել է Նավալնիի մամուլի քարտուղարը և կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի մամուլի քարտուղարը։ Նավալնին այդ կապակցությամբ գրել է. «Մեզ համար կարևոր էր, որպեսզի մամլո քարտուղարը տարօրինակ ազգանուն ունենար»[8]։
2017 թվականին Յարմիշը եղել է Նավալնի 20:18 և Նավալնի LIVE հաղորդումների մի քանի թողարկումների մասնակից, վարել է Ազդանշան անունով փոքր լրատվական քաղաքական թողարկումներ, իր անունից հանդես է եկել հակակոռուպցիոն հայտարարություններով։ Մասնավորապես, նա տեսանյութ է հրապարակել, որում ասել է, որ Պուտինի ընկեր Միխայիլ Կովալչուկին պատկանում է ամբողջ հեռուստատեսությունը, ավելի ուշ Յարմիշը խոստովանել Է տեսահոլովակում փաստացի սխալների առկայության մասին և հեռացրել այն[9]։
2018 թվականի փետրվարին Մոսկվայի Սիմոնովի շրջանային դատարանը Յարմիշին 5 օրով կալանավորել էր թվիթի համար, որը բացասական վերաբերմունք էր ձևավորում Ռուսաստանի նախագահի պաշտոնի գրանցված թեկնածուներից մեկի նկատմամբ[10], նույն թվականի մայիսին Մոսկվայի Տվերի շրջանային դատարանը 25 օր վարչական կալանք էր նշանակել «Նա մեզ համար ցար չէ» ակցիայի թեմայով թվիթների համար[11][12]։
2021 թվականի հունվարի 21-ին Յարմիշը ձերբակալվել է Նավալնիին աջակցելու հանրահավաքներ անցկացնելու կոչերի համար[13]։ Մոսկվայի Սավելովի շրջանային դատարանը նրան 9 օր վարչական կալանք է շնորհել հրապարակային միջոցառման անցկացման կազմակերպման համար՝ առանց սահմանված կարգով ծանուցում ներկայացնելու։ Փետրվարի 1-ին Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը Յարմիշին տնային կալանքի է ենթարկել՝ ի պաշտպանություն Նավալնիի հանրահավաքներից հետո հարուցված սանիտարա-համաճարակաբանական կանոնների խախտման գործով։ Մարտի կեսերին նույն դատարանը տնային կալանքը երկարացրել էր մինչև 2021 թվականի հունիսի 23-ը[14]։ Այս գործով Յարմիշը քաղբանտարկյալ է ճանաչվել «Մեմորիալ» կազմակերպության կողմից[15]։
2020 թվականի հոկտեմբերի 26-ին Corpus հրատարակչությունում լույս է տեսել Կիրա Յարմիշի Անհավանական պատահարներ № 3 կանանց խցում վեպը[16]։ Գրքի գլխավոր հերոսուհին Անյան է, ով հակակոռուպցիոն հանրահավաքին մասնակցելու պատճառով հայտնվել է հատուկ կացարանում։ Վեպը հիմնված է հեղինակի անձնական փորձի վրա. Ալեքսեյ Նավալնին պատմել է, որ հենց ինքը համոզեց Յարմիշին գիրք գրել[17]։
Յարմիշի գիրքը մեծ պահանջարկ է ունեցել[18]։ Դմիտրի Բիկովը Անհավանական պատահարներ... է անվանել ուրախ և հետաքրքրաշարժ բանտային վեպ, որի հեղինակը պատմել է ամենակարևոր և ցավոտ այն նոր Ռուսաստանի մասին, որը կարողացել է ծնվել, աճել և կայանալ հակառակ ամեն ինչի։ Բորիս Ակունինի խոսքով՝ այն շատ ժամանակակից գիրք է, որի տեքստը ավելի իրական է քան Գորկիի մոտ[19][20][21]։ Գալինա Յուզեֆովիչը վեպը համարել է շատ անձնական, խորապես ունիվերսալ, շատ հետաքրքրաշարժ և իրապես արդիական վեպ, որը մետաֆորայի մակարդակով բնութագրում է մարդու և պետական մեքենայի միջև հարաբերությունների բնույթը պուտինյան Ռուսաստանում[22]։
Անհավանական պատահարներ...-ը նախատեսվում էր ներկայացնել Մոսկվայի Non/fiction գրախանութ-տոնավաճառում 2021 թվականի մարտին, սակայն տոնավաճառի ղեկավարությունը վերջին պահին չեղարկել է շնորհանդեսը։ Յարմիշը հայտարարել է, որ դա արվել է քաղաքական դրդապատճառներով[23]։Միխայիլ Զիգարը, Եվգենի Ռոյզմանը և մյուս մասնակիցները աջակցել են Կիրա Յարմիշին իրենց ելույթներում[24]։
Յարմիշը 2015 թվականին ամուսնացել է, սակայն հետագայում ամուսնալուծվել է։ 2017 թվականին սկսել է հանդիպել Ռուսլան Շավեդինովի հետ՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի նախագծերի մենեջերի հետ[25]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրա Յարմիշ» հոդվածին։ |
|