Կնոջ դիմանկար (Գուստավ Կլիմտ, 1916)

Կնոջ դիմանկար
տեսակգեղանկար
նկարիչԳուստավ Կլիմտ
տարի1910
բարձրություն60 սանտիմետր[1]
լայնություն55 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էGalleria d'arte moderna Ricci Oddi?
հավաքածուGalleria d'arte moderna Ricci Oddi?
հիմնական թեմակին
Ծանոթագրություններ
 Portrait of a Lady by Klimt (Galleria Ricci Oddi) Վիքիպահեստում

«Կնոջ դիմանկար» կամ «Կանացի դիմանկար» (գերմ.՝ Bildnis einer Frau или Porträt einer Dame), ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի նկար, ստեղծվել է 1916 և1917 թվականների միջակայքում։ Համարվում է հեղինակի միակ հայտնի «կրկնակի աշխատանքը»․ ի սկզբանե պատկերված է եղել եղել լայնեզր գլխարկով կին, այնուհետև Կլիմտը վերասրբագրել է այն ։ 1925 թվականից նկարը պահպանվել է Ռիչի-Օդի Ժամանակակից արվեստի թանգարանում՝ Պյաչենցա քաղաքում (Իտալիա)։ 1997 թվականին շենքի վերանորոգման ժամանակ նկարն առևանգվել է։ Գողանալուց հետո նկարը համարվել է «առավել փնտրված արվեստի գործերից մեկը» ։ Գողանալու պահից ի վեր պարբերաբար տեղեկություն է ստացվել այն մասին, որ նկարը գտնվել է, սակայն բոլոր գտածոները եղել են կրկնօրինակված տարբերակներ։ 2019 թվականի դեկտեմբերին բնօրինակ կտավը հայտնաբերվել է թանգարանի աշխատակիցների կողմից՝ հենց թանգարանում գտնվող գաղտնարանից։ 2020 թվականին նկարի իսկությունն ապացուցվել է։ Նկարը գնահատվել է ԱՄՆ 66 միլիոն դոլար ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարն ստեղծվել է 1916 և 1917 թվականներին։ Նկարի չափսերնե են 60 х 55 սմ։ Նկարում պատկերված է շագանակագույն վարսերով կին՝ կիսաբաց բերանով, ով հատու հայացքով նայում է հանդիսատեսին։ Նրա շրջազգեստը և նկարի ֆոնը նկարված են կենդանի էքսպրեսիոնիստական ոճով՝ կապույտ և կանաչ երանգներով։ Շրթներկը և այտերի վառ կարմիրը լրացնում են ներկապնակի ընդհանուր գունատությունը, իսկ աչքի տակ եղած փոքրիկ խալը ինչ-որ կոկետություն է հաղորդում հերոսուհու կերպարին[2]։

1996 թվականին պարզ է դառնում, կտավը Գուստավ Կլիմտի մինչ այս հայտնի «կրկնակ» աշխատանքն է (այսինքն, սրբագրված)[3][4][5][6]։ 18-ամյա ուսանողուհի Կլաուդիա Մագան (իտալ.՝ Claudia Maga)[7], ով ուսումնասիրում էր արվեստի պատմություն, նմանություն գտավ «Կնոջ դիմանկար» նկարի և 1910 թվականից կորած համարվող նկարի կանանց միջև։ Նա ստեղծում է երկու նկարների ֆոտոկրկնօրինակները, այնուհետև կալկայի օգնությամբ համադրում է դրանք․ կանանց ուրվագծերն անթերի համընկնում են։ Իր վարկածի մասին Մագան տեղեկացնում է թանգարանի տնօրենին, որը որոշում է անցկացնել նկարի ռենտգենյան ուսումնասիրություն։ Ստացված պատկերներն ուսումնասիրելուց (իլյուստրացիան տե՛ս ներքևում) հետո ուսանողուհու վարկածը հաստատվում է։ Այս բացահայտման առիթով BBC[8] հեռուստաալիքը հեռարձակում է փաստագրական հաղորդում և նախապատրաստվում է ցուցահանդես, որից առաջ էլ նկարը գողանում են[5]։

Նկարի սկզբնական տարբերակում լայնեզր գլխարկով կին է պատկերվել (ամենայն հավանականությամբ Մարիա Մունկն է, ըստ մեկ այլ վարկածի՝ Ալմա Մալերը[6][9][10])։ Կարծիք կա, որ նա եղել է Կլիմտի սիրուհին, որի հետ նկարիչը ծանոթացել է Վիեննայում։ Կտավի նախնական տարբերակը ցուցադրվել է Դրեզդենում՝ 1912 թվականին և գունավոր իլյուստրացիայի տարբերակով հրապարակվել է «Velhagen und Klasings Monatshefte» ամսագրում (XXXII—XXXIII. 1917—1918, стр. 32)[11]։ Պատկերված կնոջ մահից հետո նկարիչը կարող էր խմբագրել նրա դիմանկարը՝ ցավը մեղմելու համա[8]։

Արվեստաբանները բարձր են գնահատել Մագայի բացահայտումը։

Ստեղծագործությունն անգին է , որովհետև դրանք երկու նկարներ են՝ պատկերված մեկը մյուսի վրա։ Ուստի այն օժտված է բացառիկությամբ, ինչը նրան դարձնում է անգին։
- Աննա Սելերի, արվեստաբան, Բոլոնիայի ազգային գրադարանի էքսպերտ[12]

Նկարի վերանկարված տարբերակը 1925 թվականին ձեռք է բերել իտալացի կոլեկցիոներ Ջուզեպե Ռիչի Օդին[9]։ Նա իր հավաքածուն կտակել է Պյաչենցա քաղաքին։ Նրա մահից հետո հավաքածուն ցուցադրել են ժամանակակից արվեստի թանգարանում, որն անվանակոչել են ի պատիվ Ջուզեպե Օդիի[6]։

1997 թվականի պատկերասրահը վերանորոգվում էր։ Երբ հայտնի է դառնում Մագայի վարկածի մասին, նախատեսում են նկարը տեղափոխել հատուկ ցուցադրության։ Վերանորոգումը և սպասվող ցուցադրությունը հարմար առիթ են հանդիսանում նկարը գողանալու համար[13][14]։

1997 թվականի փետրվարի 22-ին պատկերասրահը հայտնում է նկարի առևանգման մասին[15][16]։ Մինչ այժմ անհայտ է, թե ինչ եղանակով է կատարվել հանցագործությունը։ Ոստիկաններին առավել շփոթության մեջ է գցել թանգարանի տանիքում գտնված նկարի ծանր շրջանակը, որը միայնակ և հնարավոր չէր դուրս հանել ձեղնահարկի միակ պատուհանից[13] или даже что ворами могли быть акробаты[17]։ 2014 թվականին քննությունը վերսկսվում է, քանի որ նկարի շրջանակի վրա հայտնաբերվել էին ԴՆԹ հետքեր, որոնք կարող էին պատկանել հանցագործին[15][18]։ Սակայն նրան գտնել այդպես էլ չի հաջողվել[10][19]։

Գողանալուց հետո նկարը համարվել է «առավել փնտրված արվեստի գործերից մեկը[3][9][13][20][21]։ «Կոմերսանտ» թերթը այս հանցագործությունը զետեղել է «Վերջին տասնամյակի ամենաաղմկոտ իրադուրձություններից» ցանկում[22]։

Հայտնաբերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերին Ռիչի Օդի պատկերասրահի այգեպանը հայտնաբերել փակ հոր, որի մեջ գտել են գողացված նկարը՝ փաթաթված աղբի սջ տոպրակով[20]։ Պարզ չէ, թե կորչելուց ի վեր նկարն այդտեղ է եղել, թե՞ հետո է բերվել այդ գաղտնարանը[9][13][23]։ Կտավը գերազանց վիճակում էր, ինչն էլ կասկած էր հարուցում նրա՝ բնօրինակ լինելու վերաբերյալ։ 2020 թվականի հունվարին հաստատվել է նկարի բնօրինակ լինելու փաստը[24]։

Ներկայումս նկարը ցուցադրվում է պատկերասրահի առանձին սրահում։ Այն հսկում են զինված ոստիկանները[20]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Людмила Жукова Густав Климт. — М.: «Белый город», 2019. — С. 131. — 208 с. — ISBN 978-5-3590-1204
  • Janina Nentwig Gustav Klimt. — Germany: Konemann, 2019. — С. 170. — 216 с. — ISBN 978-2-8099-1429-0
  • Gvstav Klimt / Tabias G. Natter (Ed.). — Taschen, 2018. — С. 361. — 672 с. — ISBN 978-3-8365-6290-4

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.bpk-bildagentur.de/id/70322062
  2. ««Портрет женщины» Климта: История самой разыскиваемой картины, которую нашли за плющом». Культорология.рф. 2020 թ․ հունվարի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  3. 3,0 3,1 Варвара Романова (2020 թ․ հունվարի 18). «В Италии подтвердили подлинность найденной картины Густава Климта». LIFE.RU. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  4. Angela Giuffrida (2020 թ․ հունվարի 17). «Painting found inside Italian gallery wall confirmed as a Gustav Klimt». Официальный сайт газеты The Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  5. 5,0 5,1 «Украденная картина Густава Климта оказалось двойным портретом и вскоре может быть возвращена в музей». artchive.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  6. 6,0 6,1 6,2 «В Италии в стене нашли картину Климта «Портрет женщины» - её украли 22 года назад». Официальный сайт информационного агентства Sputnik (Грузия). 2019 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  7. «The strange discovery that led to a theft». Официальный сайт BBC (անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  8. 8,0 8,1 Max Paradiso (2016 թ․ դեկտեմբերի 8). «The mystery of the stolen Klimt». BBC.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Александр Логунов (2019 թ․ դեկտեմբերի 11). «В Италии в стене нашли украденную картину Климта «Портрет женщины»». РИА-Новости. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  10. 10,0 10,1 Ольга Корелина (2019 թ․ դեկտեմբերի 11). «В стене итальянского музея нашли картину Густава Климта». Медуза. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.
  11. Stefano Fugazza. «Ritratto di Signora di Gustav Klimt». Официальный сайт Галереи современного искусства Ricci-Oddi в Пьяченце (Италия) (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  12. Анастасия Егорова (2020 թ․ հունվարի 20). «Эксперты подтвердили подлинность картины Густава Климта, найденной спустя 22 года после пропажи». Официальный сайт телеканала «Культура». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Александр Логунов (2020 թ․ հունվարի 17). «Найденную в стене галереи картину Климта признали подлинником». РИА-Новости. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  14. «Украденная картина Густава Климта оказалось двойным портретом и вскоре может быть возвращена в музей». Artchive.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  15. 15,0 15,1 «Эксперты подтвердили подлинность найденной спустя 22 года картины Климта». Официальный сайт телеканала «Известия». 2020 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  16. «Ritrovata a Piacenza un'opera di Klimt scomparsa da 22 anni». www.exibart.com (իտալերեն). 2019 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  17. «В Италии нашли украденную более 20 лет назад картину Густава Климта». Официальный сайт Первого канала. 2019 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.
  18. Sarah Cascone (2014 թ․ մարտի 17). «Italy's Gustav Klimt Theft Investigation Reopened After 17 Years». Artnet.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  19. Helga Marsala (2017 թ․ մարտի 3). «Va su 'Chi l'ha visto?' il Ritratto di Signora di Klimt, rubato 20 anni fa. Cronaca di un mistero». Artribune.com (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.
  20. 20,0 20,1 20,2 ««Портрет женщины» проверят на подлинность». Официальный сайт газеты «Коммерсантъ». ИД Коммерсантъ. 2019 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  21. ««Самую разыскиваемую» украденную картину нашли спустя 22 года». LENTA.RU. 2019 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  22. «Самые громкие похищения последнего десятилетия». Официальный сайт газеты «Коммерсантъ». ИД Коммерсантъ. 2003 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.
  23. Игорь Медведев (2019 թ․ դեկտեմբերի 22). «Найденные шедевры: картины каких художников вернулись в музеи». Официальный сайт телеканала «МИР 24». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.
  24. «Найденную в стене галереи через 22 года после кражи картину Климта проверили на подлинность». Gazeta.ru. 2020 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]