Կոլլո Դանիել Սանու | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբեր 1949 (74 տարեկան) |
Քաղաքացիություն | Բուրկինա Ֆասո |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և սցենարիստ |
Kollo Daniel Sanou Վիքիպահեստում |
Կոլլո Դանիել Սանու (դեկտեմբեր 1949), բուրկինաբեցի ռեժիսոր, ինչպես նաև գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի սցենարիստ ու պրոդյուսեր։
Սանուն ծնվել է 1951 թվականին Բորոդուգույում։ Կրթությունն ստացել է Կոտ դ'Իվուարի Աբիջան քաղաքի Արվեստների Ազգային Ինստիտուտում՝ ձեռք բերելով բակալավրի աստիճան, իսկ մագիստրոսի աստիճանն ստացել է Ֆրանսիայում, Փարիզի Ֆրանսիական կինոյի ազատ կոնսերվատորիայում[1]։
1977 թվականից ի վեր Սանուն եղել է 25 վավերագրական, գեղարվեստական ու անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր կամ սցենարիստ։ Նա նաև Taxi Brousse հեռուստասերիալի ռեժիսորն է, իսկ 2001-2004 թվականներին եղել է նաև պրոդյուսերը[1]։
Հիշատակության արժանի նրա առաջին ֆիլմը եղել է Paweogo -ն (անգլ.՝ The Immigrant), որը նկարահանվել է 1982 թվականին CINAFRIC կինոընկերության կողմից, որը հիմադրվել էր տեղաբնիկ բիզնեսմեն Մարշալ Օուեդրաոգոյի կողմից բուրկինաբեական ֆիլմեր ստեղծելու և տարածելու համար։ Սակայն ֆիլմի ստեղծումից կարճ ժամանակ անց այդ ընկերությունը սնանկացել է ու ներդրումների պակասի պատճառով ստիպված փակվել։ Paweogo-ն միակ ֆիլմն է, որ այդ ընկերությունը երբևէ թողարկել է[2]։ Ֆիլմը ներկայացվել է այդ տարվա FESPACO մրցանակաբաշխությանը, սակայն չի հաղթել[3]։
Սանուն եղել է 2004 թվականին նկարահանված Tasuma (Կրակ) ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը․ կատակերգություն-դրամա, որը պատմում է Ֆրանսիայում ծառայած ու հայրենի գյուղ վերադարձած բուրկինաբեցի պատերազմի վետերանի մասին[4]։ Քննադատների կողմից ֆիլմը լավ է ընդունվել, չնայած ամերիկացի կինոքննադատ Դեյվ Քերը նշել է, որ ֆիլմը վերադարձել է աֆրիկյան կինեմատոգրաֆիայի հին ավանդույթներին, ինչպիսին են ժողովրդական թեման ու գյուղական միջավայրը[5]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)