Կոնստանտին Կարաջա

Կոնստանտին Կարաջա
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 24, 1889(1889-11-24)[1]
ԾննդավայրՀաագա, Նիդերլանդներ
Մահացել էդեկտեմբերի 28, 1950(1950-12-28)[2] (61 տարեկան)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրթությունFramlingham College?
Մասնագիտությունդիվանագետ, փաստաբան և պատմաբան
Ծնողներհայր՝ Jean Karadja Pasha?, մայր՝ Mary Karadja?
ԿուսակցությունCrusade of Romanianism?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՌումինական ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Constantin Karadja Վիքիպահեստում

Կոնստանտին Կարաջա (նոյեմբերի 24, 1889(1889-11-24)[1], Հաագա, Նիդերլանդներ - դեկտեմբերի 28, 1950(1950-12-28)[2], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի արիստոկրատ, դիվանագետ, իրավաբան, մատենագետ, Ռումինական ակադեմիայի պատվավոր անդամ, աշխարհի արդարակյաց (կոչումը շնորհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաներին փրկելու համար):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հաագայում՝ հույնի և շվեդուհու ընտանիքում, հոր՝ Նիդեռլանդներում Օսմանյան կայսրության դեսպանի պաշտոնում գտնվելու ժամանակ։ Իրավագիտություն է սովորել Մեծ Բրիտանիայում՝ Ֆրեմլինգհեմի քոլեջում[3] և Լոնդոնում։ 1916 թվականին Կոնստանտին Կարաջան ամուսնացել է Ռումինիայի արքայադուստր Մարսել Էլեն Կարաջայի (1896-1971) հետ, որը նրա զարմիկն էր և դարձել Ռումինիայի քաղաքացի[4]։

Դիվանագիտական ծառայության անցնելով՝ որպես հյուպատոս ներկայացրել է Ռումինիան Բուդապեշտում, Ստոկհոլմում և Բեռլինում։ Պատերազմի ժամանակ իր դիրքն օգտագործել է հրեաներին փրկելու համար։ Մասնավորապես, Բեռլինում 1938 թվականի նոյեմբերի 9-10-ը «Բյուրեղապակյա գիշերվա» ջարդից անմիջապես հետո սկսել է եռանդուն քայլեր ձեռնարկել Գերմանիայում ռումինացի հրեաների սեփականության օտարման դեմ[4]։

1944 թվականին կարճ ժամանակով չի աշխատել։

1947 թվականին Կոնստանտինը ընդմիշտ հեռացվել է պաշտոնից: Նրա կենսաթոշակը մերժվել է։ 1948 թվականին կոմունիստական ռեժիմը հեռացրել է Կարաջային գիտությունների ակադեմիայից: Նա վերականգնվել է 1990 թվականին՝ 1989 թվականի հեղափոխությունից հետո[5]։ Մահացել է 1950 թվականի դեկտեմբերի 28-ին:

2005 թվականի մայիսի 18-ին Իսրայելի աղետի և հերոսության «Յադ Վաշեմ» ինստիտուտը Կոնստանտին Կարաջային ճանաչել է աշխարհի ժողովուրդների արդարակյաց[4]։

Կոնստանտինը եղել է արքայազն Ժան Կարաջա փաշայի (1835-1894) և Շվեդիայի Մարիա Լուիզա Սմիթի (հայտնի է նաև որպես արքայադուստր Մարիա Կարաջա (1868-1943) որդին: Ամուսնացած էր հեռավոր ազգականի հետ, ուներ երկու երեխա (որդի և դուստր):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 The Righteous Among the Nations Database
  2. 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
  3. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-09-18-ին. Վերցված է 2021-09-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 Karadja Constantin (1889 - 1950 ) // The Righteous Among the Nations Database․
  5. «Petre Popescu Gogan: "Memento!"-in "MEMORIA gândirii arestate" (nr.741)». Revista.memoria.ro. Արխիվացված է օրիգինալից 2014-02-01-ին. Վերցված է 2014-01-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)