Կոնցերտ № 1 դաշնամուրի և նվագախմբի համար, Ֆերենց Լիստի ստեղծագործություններից է, գրված մի բեմոլ մաժոր տոնայնությամբ։ Սկսել է ստեղծագործել 1830 թվականին և ավարտել` 1849 թվականին։ Կոնցերտը կազմված է չորս մասից, որոնք կատարվում են առանց ընդհատման` 20 րոպե։ Կոնցերտի պրեմիերան
տեղի է ունեցել 1855 թվականին՝ Վայմարում, որտեղ դիրիժոր Հեկտոր Լուի Բեռլիոզի հետ Ֆերենց Լիստը հանդես է եկել որպես մենակատար։
Կոնցերտ № 1 դաշնամուրի և նվագախմբի համար տերմինը հանդիպում է այլ կոմպոզիտորների ստեղծագործություններում.
Լիստըկոնցերտը գրել է 19 տարեկանում, 1830 թվականին։ 1849 թվականին ավարտել է աշխատանքը, սակայն 1853 թվականին նորից վերանայել և կատարել է շտկումներ։ 1855 թվականին առաջին ներկայացման և 1856 թվականին հրատարակված աշխատանքներում նույնպես կատարվել են փոփոխություններ։ Բելա Բարտոկը «Կոնցերտ № 1 դաշնամուրի և նվագախմբի համար» աշխատանքը բնութագրել է որպես պարբերական սոնատային ձևի առաջին կատարյալ կիրառումը, հիմնված վարիացիաների վրա։
the first perfect realization of cyclic sonata form, with common themes treated on the variation principle
Allegro maestosoՆվագախումբը կատարում է ստեղծագործության հիմնական թեման[1]։ Այնուհետև սկսվում է դաշնամուրային սուր ելևէջող հատվածը, որն ընդգրկում է չորս օկտավա, դաշնամուրի և կլառնետի հետ վեր է ածվում հանգիստ զուգերգի, հետո նորից անցնում հիմնական թեմային։
Allegretto vivace — Allegro animato Այս բաժինը բացվում է հարվածային գործիք` եռանկյունով, ապա մտնում է լարային քառյակը։ Այնուհետև դաշնամուրը նվագակցում է նույն մեղեդիով և զարգացնում այն, ներառելով նախորդ հատվածները, որոնք ստեղծագործությանը տալիս են յուրահատուկ ձև։ Հատվածն ավարտվում է դաշնամուրի ձայնանցումով և ֆա մինոր ակորդով։
Allegro marziale animatoՆվագախումբը նվագում է նույն եղանակով, ինչպես նախորդ հատվածում` փողային գործիքներով։ Հետագայում կոնցերտում հնչեցրած բոլոր հատվածները համակցվում են` ձևավորելով նոր մեղեդի։ Վերջնական հատվածներում դաշնամուրը նվագում է տրիոլի և քառորդ նոտաներ` ցույց տալով բազմառիթմ։ Ստեղծագործությունն ավարտվում է Ֆերենց Լիստի բնավորությանը համապատասխան աշխույժ ոճով։ Վերջին մի քանի նոտաները կատարում է միայն նվագախումբը` առանց դաշնամուրի։