Կոռոստելյովի երկարաբեղիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Բզեզներ (Coleoptera) |
Ընտանիք | Երկարաբեղիկներ (Cerambycidae) |
Ցեղ | Agapanthia |
Տեսակ | Կոռոստելյովի երկարաբեղիկ (A. korostelevi) |
Միջազգային անվանում | |
Agapanthia korostelevi |
Կոռոստելյովի երկարաբեղիկ (լատին․՝ Agapanthia korostelevi), երկարաբեղիկների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նեղ, զուգահեռակող և սև մարմնով, 9-14,5 մմ երկարությամբ ոչ խոշոր բզեզ է։ Առաջնամեջքն ունի երեք դեղնավուն մազապատ զոլեր, իսկ խիտ մազիկներով պատված վերնաթևերը՝ մոխրավուն տեսք[1]։
Տարածված է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում և Հայաստանում՝ միայն «Խորովի անտառ» պետական արգելոցում[1]։
Ապրում է ծովի մակարդակից 1600-2000 մ բարձրությունների վրա, լեռնատափաստաններում և ֆրիգանաներում, հանդիպում՝ հունիսին և հուլիսի սկզբին Scorzonera pulchra բույսի ցողունների վրա, որտեղ էլ զարգանում է թրթուրը։ Զարգացումը ընթանում է մեկ տարի[1]։
Սահմանափակ արեալով տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Թվաքանակը չափավոր բարձր է, փոփոխության միտումները՝ անհայտ։
Վտանգման հիմնական գործոնները բացահայտված չեն։
Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռոստելյովի երկարաբեղիկ» հոդվածին։ |
|