Կորդելիա Չեյզ | |
---|---|
Տեսակ | գեղարվեստական անձ և հեռուստատեսային կերպար |
Հեղինակ | Ջոս Ուինդոն |
Ներկայացված է | Buffy the Vampire Slayer?, Անգել և Buffy the Vampire Slayer? |
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Հրարած տիեզերքից | Buffyverse? |
Երեխաներ | Jasmine? |
Մասնագիտություն | դերասանուհի, մասնավոր խուզարկու, demon hunter և վամպիրների որսորդ |
Դերը կատարել են | Քարիզմա Կարպենտեր |
Կորդելիա Չեյզ (անգլ.՝ Cordelia Chase), հորինված կերպար, որը ստեղծվել է Ջոս Ուինդոնի կողմից «Բաֆֆի վամպիր սպանողը» սերիալի և «Անգել» սփին-օֆֆի համար: Մարմնավորել Է դերասանուհի Քարիզմա Կարպենտերը, ով առաջին երեք եթերաշրջանները խաղալով Բաֆֆիում, լքել է սերիալը և դարձել Անգելի կանոնավոր դերասանուհի։ Վերջին անգամ կերպարը հայտնվել է 2004 թվականին «Անգել» սերիալի 100-րդ դրվագում։
Կորդելիան հայտնվում է «Բաֆֆի»–ի փորձնական դրվագում, որպես Սաննիդեյլ դպրոցի սիրված չիրլիդեր աշակերտուհիներից մեկը, ով սովորում էր վապիր սպանող Բաֆֆի Սամերսի հետ նույն դասարանում: Վամպիրների կողմից հարձակման ենթարկվելուց հետո Կորդելիան օգնում է Բաֆֆիին նրանց դեմ պայքարում: «Անգել» սերիալում Կորդելիան միանում է Անգելին՝ հոգով վամպիրին՝ դառնալով ուղեկից դետեկտիվ գործակալությունում, որը կոչված է դադարեցնել գերբնական ուժերը և օգնել անօգնական մարդկանց: Հետագայում Կորդելիան ձեռք է բերում օգնության կարիք ունեցողներին տեսնելու ունակություն: Չորրորդ սեզոնում Անգելը տարվում է Հասմիկի աստվածությամբ, որի պատճառով Կորդելիան շուտով մահանում է։ Կերպարը հայտնվում է նաև «Բաֆֆի, վամպիր սպանողը» և «Անգել․ անկումից հետո» կոմիքսների 8-րդ սեզոնում։
Կորդելիա Չեյզը հայտնվել է Բաֆֆիի առաջին էպիզոդում, որը կոչվում էր «Բարի գալուստ դժոխքի բերան»: Ներկայանալով որպես նոր ուսանողուհի Բաֆֆի Սամերսի պոտենցիալ ընկերուհի՝ Կորդելիան ցույց է տալիս իր իրական դեմքը՝ ծաղրելով Ուիլոուին, ում հետ Բաֆֆին ընկերացել էր[1]։ Անտեղյակ լինելով գերբնական ուժերի գոյության մասին՝ Կորդելիան առաջին սեզոնի ընթացքում պարբերաբար ծաղրում և վիրավորում է Բաֆֆիին և մյուս հերոսներին: Կորդելիան մեծ դեր է խաղացել «Տեսադաշտից դուրս, սրտից դուրս» էպիզոդում, որում դարձել է վտարանդի տղայի զոհ, որը վրեժ է լուծում հայտնի ուսանողներից վիրավորանքների համար[2]։ Սեզոնի եզրափակչում Կորդելիան օգնում է Բաֆֆիին և նրա ընկերներին վամպիրների դեմ պայքարում՝ վերջապես հաշտվելով այլաշխարհիկ ուժերի գոյության հետ[3]։ Երկրորդ եթերաշրջանում Կորդելիան դառնում է Բաֆֆիի թիմի ակտիվ անդամ և սկսում ռոմանտիկ հարաբերություններ Քսանդեր Հարիսի հետ։ Երրորդ սեզոնի եզրափակչում Կորդելիան, Բաֆֆիի և իր ընկերների հետ միասին, դեմ է հանդես գալիս Ռիչարդ Ուիլկինսի Սաննիդեյլ դիվային աշխարհին և սպանում է իր առաջին վամպիրին[4]։
Բաֆֆիի երեք եթերաշրջաններից հետո, Կորդելիան տեղափոխվում է «Անգել» սփին-օֆֆ։ Առաջին եթերաշրջանում Կորդելիան տեղափոխվում է Լոս Անջելես և աղքատությունից խուսափելու հույսով որոշում է դերասանուհի դառնալ։ Այն բանից հետո, երբ Անգելը փրկում է նրա կյանքը, Կորդելիան սկսում է աշխատել իր դետեկտիվ գործակալությունում՝ որպես ադմինիստրատոր[5]։ Կորդելիան մտերմանում է կիսադև Դոյլի հետ, բայց նրանց խոստումնալից սիրավեպն ավարտվում է վերջինիս մահով սեզոնի էպիզոդներից մեկում: Մահից առաջ՝ «Հերոս» էպիզոդում[6], Դոյլը, դժվարության մեջ գտնվող մարդկանց տեսնելու իր կարողությունը, համբույրի միջոցով փոխանցում է Կորդելիային[7]։
Վերին ուժերի կողմից ուղարկված տեսիլքները Կորդելիային դարձնում են Անգելի և Ուեսլիի բոլոր հետաքննությունների մշտական մասնակից: Սկզբում աղջիկը չի կարողանում հասկանալ Դոյլի՝ իրեն այդ կարողությամբ օժտելուցպատճառները, սակայն հետագայում Կորդելիան գիտակցում է, որ Դոյլը ձգտում էր նրան փոխանցել իր կյանքի ամենաթանկ բանը։ Գայլ դևի հետ առնչվելը բացահայտում է Կորդիի միտքը միաժամանակ ապագայի բոլոր սարսափելի տեսիլքների համար՝ վտանգելով նրան խելագարեցնել, բայց ընկերները դժվար պահին չեն լքում Կորդելիային: Ուշքի գալով՝ Կորդելիան ընկալում է այն ամենը, ինչ տեսնում է և հասկանում, թե որքան շատ մարդիկ են մնացել, ովքեր իրենց օգնության կարիքն ունեն:
Մինչ Անգելը սկսում է իր պատերազմը Վոլֆրամի և Հարթի դեմ, աշխատանքից հեռացված մնացած աշխատակիցների հետ միասին Կորդելիան որոշում է շարունակել գործակալության աշխատանքը, քանի որ Վերին ուժերը դեռ նրան Անգելի համար նախատեսված տեսիլքներ են ուղարկում: Միասին աշխատելն էլ ավելի է ամրապնդում Կորդելիայի ընկերությունը Ուեսլիի և Գանի հետ, սակայն գալիս է մի պահ, երբ Անգելը հասկանում է իր սխալը և վերադառնում ընկերների մոտ։ Կորդելիան անմիջապես չի ներում նրան՝ վիրավորված զգալով վերջին վիրավորանքի համար: Այնուամենայնիվ, Փայլայի դիվային աշխարհ ճանապարհորդությունը կրկին հաշտեցնում է մտերիմ ընկերներին, ինչպես նաև հնարավորություն է տալիս Կորդելիային գոնե որոշ ժամանակ իրեն իսկական թագուհի զգալ: Երբ նրան հնարավորություն է տրվում ազատվել իր տեսիլքներից՝ դրանք փոխանցելով առանական և համարձակ Գրուսալուգին, Կորդելիան հասկանում է, թե որքան է փոխվել վերջին ժամանակներում: Տեսիլքները դարձել են նրա մի մասը և իմաստ են հաղորդել աղջկա կյանքին, ուստի Կորդին պատրաստ չէ հրաժարվել դրանցից: Նա դեռ ցանկանում է օգուտ քաղել իր կարողությունից՝ չնայած իր հասցրած ցավին, որը ժամանակի ընթացքում միայն սկսում է սրվել:
Վոլֆրամի և Հարթի հետ Անգելի դիմակայության ընթացքում Կորդելիան հասկանում է, որ Անգելը պատրաստ է զոհաբերել ամեն ինչ՝ իր կյանքը փրկելու համար: Երբ Կորդելիայի տեսիլքները սովորական մարդու համար անտանելի ցավոտ են դառնում, Կորդիին կրկին հնարավորություն է տրվում ազատվել դրանցից՝ իր ցանկությամբ սկսելով բոլորովին նոր կյանք։ Բայց աղջիկ այլևս հանրաճանաչ և հաջողակ դերասանուհու կյանքի կարիքը չունի, ուստի նա չի հրաժարվում տեսիլքներից: Իմանալով, որ տեսիլքները նախատեսված չեն սովորական մարդկանց կողմից ձեռք բերելու համար, Կորդելիան համաձայնվում է դևի մասնիկ ավելացնել իր մարմնին՝ բոլոր կանոնները պահպանելու համար: Սա նրան հնարավորություն է տալիս տեսիլքներն ընդունել առանց տեսանելի կողմնակի ազդեցությունների, նույնիսկ առանց գլխացավի, բայց այժմ Կորդին մտահոգված է այն հարցով, թե ինչ այլ թաքնված հնարավորություններ է ձեռք բերել: Օգնելով Անգելին ուշքի գալ որդու ողբերգական կորստից հետո, Կորդելիան աստիճանաբար սկսում է գիտակցել, որ չնայած Գրուսալուգուի հանդեպ իր կապվածությանը, իրականում սիրում է Անգելին: Այնուամենայնիվ, Կորդելիան չի հասցնում այդ մասին նրան ասելու, քանի որ Վերին ուժերը աղջկան առաջարկում են բարձրանալ մարդկային զարգացման նոր փուլ և դառնալ Վերին էակ։ Մինչ Անգելը դառնում է իր նորահայտ որդու վրեժխնդրության առարկան, Կորդելիան բարձրանում է երկինք՝ չիմանալով, թե ինչ է սպասվում իրեն:
Մի քանի ամիս անց Կորդելիան վերադառնում է մեկ այլ տարածությունից, բայց նրա հայտնվելը դառնում է չարագուշակ նախանշանների սկիզբ, որոնք ավարտվում են դաժան դիվային Գազանի ի հայտ գալով։ Միայն ավելի ուշ Անգելը և նրա ընկերները հասկանում են, որ հզոր էությունը գրավել է Կորդելիայի մարմինը և օգտագործել այն Երկրի վրա իր ծննդյան համար: Մինչ գեղեցիկ Ժասմինը շարունակում է բարություն և սեր տարածել ամբողջ աշխարհում, Կորդելիան կոմայի մեջ է, որն առաջացել է այս աստվածանման կնոջ ծնունդից: Այն բանից հետո, երբ Անգելն ընդունում է Լոս Անջելեսի Վոլֆրամ և Վարթ բաժանմունքը ղեկավարելու առաջարկը, Կորդին տեղափոխվում է հիվանդանոց, որտեղ նրա համար ապահովվում է լիարժեք խնամք և վերահսկվում է նրա առողջական վիճակը:
Վերին ուժերը արթնացնում են Կորդելիային մեկ այլ տեսիլքով, որը նախատեսված է Անգելին նախազգուշացնելու սպառնացող վտանգի մասին և օգնելու նրան կրկին կանգնել չեմպիոնի իրական ուղու վրա: Վոլֆրամում և Հարթում գտնվելու ընթացքում Կորդին արագորեն հասկանում է իրավիճակը, օգնում է Ուեսլիին վերլուծել տարօրինակ խորհրդանիշները իր տեսիլքից, ինչպես նաև դուրս գալ դրանց տիրոջ հետքի վրա: Բայց երբ Անգելի կյանքի սպառնալիքն անցնում է, Կորդելիան ստիպված է կրկին լքել նրան, քանի որ դեռ սերտորեն կապված է Վերին ուժերի հետ, որոնք պահանջում են նրա վերադարձը: Կորդելիայի հրաժեշտի համբույրն օգնում է վամպիրին տեսնել այն, ինչ նախկինում թաքնված էր իրենից, իսկ մնացած աշխարհի համար Կորդելիա Չեյզը մահանում է՝ քնից այդպես էլ չարթնանալով:
Ի սկզբանի Կորդելիայի կերպարը ստեղծվել է որպես «մանրխնդիր» և «եսասեր» և այլ կերպարների հետ կոնֆլիկտների մեջ, բայց Բաֆֆիի և Անգելի ողջ ընթացքում հերոսուհու մեջ փոփոխություններ են տեղի ունենում։
Կորդելիա Չեյզի դերի համար դերասանուհի Քարիզմա Կարպենտերը «Անգել» սերիալում հայտնվելու համար չորս անգամ առաջադրվել է Սատուրն մրցանակի։ Այս մրցանակը ստացել է 2000 և 2001 թվականներին՝ որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» և «Հեռուստատեսային սերիալի լավագույն դերասանուհի»[8]։
{{cite episode}}
: Unknown parameter |began=
ignored (|date=
suggested) (օգնություն); Unknown parameter |ended=
ignored (|date=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)