Կրակովյան շոպկաներ

Կրակովյան շոպկա

Կրակովյան շոպկաներ (լեհ.՝ szopki krakowskie), սուրբծննդյան տիկնիկարկղերի տեսակ, որն առաջացել է Կրակովում XIX դարում։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում։ Կրակովում յուրաքանչյուր տարի իրականացվում է շոպկաների մրցույթ, որին հմուտ վարպետներն ու սիրողականները ներկայացնում են իրենց արտադրանքները։

Որպես ազգային թատորնի տեսակ շոպկան առաջացել է Լեհաստանում հավանաբար XVI դարում, իսկ լայն ճանաչում ձեռք է բերել XVIII—XIX դարերում[1]։ Իսկզբանե Նոր կտակարանում Սուրբ ծնունդը ներկայացված տեսարանը վերարտադրող շոպկաները տեղադրվում էին եկեղեցիների խորաններում։ Ժամանակի հետ դրանում գնտվող աստվածաշնչյան կերպարների ֆիգուրաները դարձան շարժական և կարողանում էին ղեկավարվել տիկնիկագործի կողմից։ Արտաքանպես շոպկաները վերարտադրում էին վանքերի ճարտարապետությունն ու երկհարկանի էին․ առաջին հարկում կատարվում էր սուրբծննդյան սցենարը, երկրորդ հարկում՝ առօրյա բնույթի տեսարաններ[1]։

XIX դարի 60-ական թվականներին հստակեցվեցին շոպկաների բնորոշ գծերը՝ կախված դրա արտադրման վայրից։ Կրակովյանները սովորաբար պատրաստվում էին երկար ու բարձր(ավելի քան երկու մետր)․ վերին հարկն ուներ եկեղեցու ուրվագծեր, ներքին հարկը իրենից ներկայացնում էր փարախ և նորածին Հիուսի մսուրը[2]։ Հրակովյան շոպկաների պահպանված ամենահինը Միխալ Էզենեկերի աշխատանքներն են, որոնք պատկանում են XIX դարի երկրորդ կեսերին և ներառված ե Կրակովում Ազգագրական թանգարանի հավաքածուում[3]։

XX դարում շոպկաները փաստացի կորցրել էին իրենց կրոնական ավանդական նշանակությունը, սակայն արվեստն ինքնին պահպանվեց[3]։ Ժամանակակից կրակովյան շոպկաները սովորաբար իրենցից ներկայացնում են Կրակովի այս կամ այն տեսարժան վայրերի փոքրացված կրկնօրինակները, և, ըստ ավանդության, ունենում են երկու հարկ[4]։ Չափսերը կարողն են տատանվել՝ լինելով խոշոր կամ մանրանկարչական։ Պատրաստաման ժամանակ օգտագործվում են ամենատարատեսակ նյութեր՝ փայտ, ստվարաթուղթ, ապակի, պողպատ, պլաստմասս, փայլաթիթեղ և այլն։ Բացի այդ, կարող է գործածվել էլեկտրական լուսավորում[4]։

2018 թվականին կրակովյան շոպկաները ներառվեցին ՅՈՒՆԵՍԿՈ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում[3]։

Շոպկաների մրցույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականի դեկտեմբերի 21-ին Կրակովի Գլխավոր շուկայում՝ Ադամ Միցկևիչի հուշարձանի պատվանդանին տեղի ունեցավ կրակովյան շոպկաների առաջին պաշտոնական մրցույթը[4]։ Լեհաստանի գերմանա-խորհրդային համատեղ օկուպացիայի ժամանակ ավանդույթը դադարեցվեց․ հերթական մրցույթը տեղի է ունեցել 1945 թվականի դեկտեմբերի 21-ին Միցկևիչի քանդված հուշարձանի մոտ։ Սկած 1946 թվականից՝ մրցույթն իրականացվում է յուրաքանչյուր տարի՝ դեկտեմբերի առաջին հինգշաբթի օրը։ Դրա կազմակերպմամբ զբաղվում է Կրակովյան պատմության թանգարանը, որը հետագայում ձեռք է բերում ավելի նշանակալի շոպկաներ[4][5]։

Մրցույթին մասնակցում են ինչպես սիրողական՝ այդ թվում դպրոցականները, այնպես էլ հմուտ վարպետները, որոնք տարիների ընթացքում մշակում են սեփական ոճը և փոխանցում այն ժառանգությամբ[4][5]։ Նրանց աշխատանքները գնահատվում են մի շարք չափանիշներով՝ ավանդույթներին մոտ լինելը, դեկորացիաների վարպետությունը, նորամուծությունը, գունաբազմազանությունը, քանդակների, ճարտարապետության տեսակը և շարժական տարրերը[4]։ Մրցույթի ժյուրիի կազմը բաղկացած է պատմաբաններից, ազգագրագետներից, արվեստի պատմաբաններից, ճարտարապետներից, քանդակագործներից[3]։


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Голдовский Б.П., 2003, էջ 460
  2. Голдовский Б.П., 2003, էջ 461
  3. 3,0 3,1 3,2 3,3 Museum Krakowa
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Marta Jazowska
  5. 5,0 5,1 «Tradycja szopek bożonarodzeniowych w Polsce». Radio Maryja. Արխիվացված է օրիգինալից 2019-10-26-ին. Վերցված է 2019-10-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրակովյան շոպկաներ» հոդվածին։