Գյուղ | ||
---|---|---|
Կրբոցիք | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ | |
Գավառակ | Բալուի գավառակ | |
Այլ անվանումներ | Կըրբո, Կըրպո, Կրբո, Կրպո, Կրպո Մազրա, Կրպոյիկ, Կրպոցիկ, Կուլուշկերկ, Մեզիրե, Մեզրե | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Կրբոցիք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալուի գավառակում, Արածանի գետի ափին՝ Դիարբեքիր քաղաքից 20 կմ արևմուտք, Արածանիի աջ կողմի Փերի գետի ձախ կողմի վտակներից մեկի ակունքներում, Բալու քաղաքից 24 կմ հյուսիս-արևելք, Խոշմաթ գյուղից հյուսիս։
Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
20-րդ դարի սկզբին գյուղն ուներ 45 տուն հայ բնակիչ։ Ըստ այլ աղբյուրների XX դարի սկզբին ուներ 25 տուն` 125 քուրդ բնակչով։
Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Կրբոցիքն ուներ Ս. Խաչ անունով եկեղեցի[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 10)։ ![]() |