«Կրեմլյովսկայա» կայարան | |
---|---|
Կազանի մետրոպոլիտեն | |
Շրջան | Վախիտովսկի շրջան |
Պլատֆորմ(ների) երկարություն, մ | 102 |
Պլատֆորմ(ների) լայնություն, մ | 10,9 |
Ճարտարապետներ | Ա. Մ. Մուստաֆին Ռ. Մ. Նուրգալեևա Ս. Ա. Մամլեևա |
Շքասրահի ճարտարապետներ | Ա. Մ. Մուստաֆին Ռ. Մ. Նուրգալեևա Ս. Ա. Մամլեևա |
Կառուցող կազմակերպություն | МУП «Казметрострой», ООО «Транстоннель» |
Ելք դեպի փողոցներ | Բաումանի, Պրոֆսոյուզնայա, Հազարմյակի հրապարակ |
Վերերկրյա տրանսպորտ | Ավտոբուս` 15, 29, 35, 35а, 37, 47, 74, 74ա, 75, 79, 98 տրոլեյբւոս` 2 |
Բացման ժամանակ | 2005, օգոստոսի 27 |
Կրեմլյովսկայա կայանը Վիքիպահեստում |
«Կրեմլյովսկայա» (թաթ.՝ Кремль), Կազանի մետրոպոլիտենի կայարան, մինչև 2010 թվականի դեկտեմբերի 30-ը վերջին կայարանն էր։ Գտնվում է «Գաբդուլլա Տուկայա հրապարակի» և «Կոզյա Սլոբոդա» կայարանների միջև։ Բացվել է 2005 թվականի օգոստոսի 27-ին Կազանի մետրոպոլիտենի «Գորկի»-Կրեմլյովսկայա» առաջին մեկնարկային տեղամասի կազմում[1]։
Կայարանը գտնվում է Կազանի Կրեմլի հարևանությամբ, Բաումանի և Արհմիությունների փողոցների սկզբնամասում։ Կան երկու նախասրահներ` հարավային և հյուսիսային։
Կայարանը միակամարաձև է միակողմանի կառամատույցով։ Կայարանի ճարտարապետության մեջ ներառված են Կազանի Կրեմլի կառուցվածքային բաղադրիչները, առաստաղն ու ոճավորված պատերը զարդարված են խճանկարով և ժողովրդական բանահյուսության պատկերներով։ Կայարանը գտնվում է Կրեմլի բլրի տարածքում, իսկ կառամատույցի մակարդակը մոտավորապես համընկնում է Հազարամյակի հրապարակի մակարդակին։
№ | Տեղափոխում | Վերջնական կետ 1 | Վերջնական կետ 2 |
---|---|---|---|
2 | Կոզյա սլոբոդա Յաշլեկ |
Գաբդուլլա Տուկայի հրապարակ | օղակաձև |