Կրթությունը Վրաստանում

Կրթությունը Վրաստանում իրականացնում է Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը։

Վրաստանում դպրոց հաճախում են վեց տարեկանից։ Դպրոցական ուսումը կազմված է երեք մակարդակից՝ տարրական դպրոց (6 տարի), հիմնական դպրոց (3 տարի) և միջնակարգ դպրոց (3 տարի)։ Երկրորդ փուլն ավարտելիս աշակերտները ստանում են հիմնական կրթության վկայական, իսկ ուսման վերջում՝ լրիվ միջնակարգ կրթության ավարտական ատեստատ։ Գնահատման համար ընդունված է 12-բալանոց համակարգ։

Դասավանդվող պարտադիր առարկաներն են՝ վրացերենը, վրաց գրականությունը, մաթեմատիկան, աշխարհագրությունը, պատմությունը, քիմիան, ֆիզիկան, կենսաբանությունը և որևէ օտար լեզու (հիմնականում՝ անգլերեն)։

Դպրոցները ղեկավարում են հոգաբարձուների խորհուրդները, ովքեր ընտրում են դպրոցների տնօրեններին՝ Կրթության և գիտության նախարարության ներկայացմամբ։

Միջնակարգ հատուկ կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշակերտները, ովքեր 9-րդ դասարանը ավարտելիս ստանում են հիմնական կրթության վկայական, կարող են ուսումը շարունակել հատուկ մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Մասնագիտական կրթությունը ևս բաղկացած է երեք մակարդակներից։ Ուսման ավարտին միջին մասնագիտական կրթության դիպլոմի հետ տրվում է նաև մասնագիտական/տեխնիկական միջնակարգ դպրոցի կամ մասնագիտացված միջնակարգ դպրոցի լրիվ կրթության վկայական։

Բարձրագույն կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը վճարովի է[1]։ Բուհ ընդունվելու համար պահանջվում է հանձնել «միասնական ազգային քննություն»։ Վերջինս բաղկացած է հետևյալ չորս առարկաններից՝ տրամաբանական հմտություններ, վրացերեն լեզու և գրականություն, օտար լեզու և մեկ քննություն ըստ ընտրության։ Գոյություն ունի բարձրագույն կրթության 4 աստիճան.

  • Դիպլոմավորված մասնագետ (առաջին աստիճանի բակալավր), ուսումը՝ ներառում է բակալավրիատը և մագիստրատուրան
  • Դոկտորանտուրա, ընդունվում են դիպլոմավորված մասնագետները կամ մագիստրոսները, ուսուցումը տևում է

Բուհերում կիրառվում է գնահատականի 100% (բալային) և տառային համակարգ (A-ից մինչև F)։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]