Գյուղ | ||
---|---|---|
Հաբեղնոց | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Ակնի գավառակ | |
Այլ անվանումներ | Ապանաս, Ապանոս, Հաբաղնոց, Հաբանոս, Հաբեղանաց, Հաբեղանոց, Հաբեղնոցի Ագարակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Հաբեղնոց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում[1]։ Գտնվում էր Ակն քաղաքից 6 կմ հարավ-արևելք, Արևմտյան Եփրատի աջ կողմում, նրա ափից 1-2 կմ հեռու, զառիթափի վրա։
Հնում եղել է հայաբնակ, իսկ XIX դարից արդեն թուրքաբնակ էր։ 1880 թվականից ուներ 752 բնակիչ։
Գյուղն հայտնի է եղել իր մուգ գինով[2]։
|