Հալվիլ թանգարան

Հալվիլ թանգարան
Տեսակպալատ, պատմական շենք-թանգարան, ճարտարապետական անսամբլ և պատկերասրահ
Երկիր Շվեդիա[1]
ՏեղագրությունՍտոկհոլմ[1]
ՎայրԷստերմալմ
Մասն էԹագավորական գանձարան, Սկոկլոսթեր ամրոց և Հալվիլ թանգարան պետական գործակալություն և Շվեդիայի ազգային պատմական թանգարաններ
ՀասցեHamngatan 4Համնգատան (4)
Հիմնադրվել է1898[1]
ՀիմնադիրՎալտեր ֆոն Հալվյուլ և Վիլհելմինա ֆոն Հալվիլ
Կայքhallwylskamuseet.se/en
Քարտեզ
Քարտեզ

Հալվիլ թանգարան (շվեդ.՝ Hallwylska museet), ազգային թանգարան Շվեդիայում։ Տեղակայված է Ստոկհոլմի կենտրոնում գտնվող պատմական Հալվիլ տանը, Համնգատան փողոցի 4 հասցեում՝ Բերզելիի զբոսայգու դիմաց։ Տունը ժամանակին պատկանել է կոմս և կոմսուհի ֆոն Հալվիլներին, որոնք 1920 թվականին այն նվիրաբերել են Շվեդիային, և այն ի վերջո դարձել է թանգարան։ Թանգարանը պաշտոնապես բացվել է 1938 թվականին։

Հալվիլ տունը (շվեդ.՝ Hallwylska palatset) կառուցվել է 1893-1898 թվականներին ճարտարապետ Իսակ Գուստավ Կլասոնի նախագծով կոմս Վալթեր ֆոն Հալվիլի և նրա կնոջ՝ Վիլհելմինայի համար։ Այն ստեղծվել է կոմսի գրասենյակը և կոմսուհու գեղարվեստական հավաքածուն տեղավորելու համար։ Ձմռանը տեր և տիկին Հալվիլները մնացել են այս տանը։ Թեև շենքի արտաքին տեսքը և բակը կառուցվել են պատմական ոճով՝ փոխառելով միջնադարյան և վերածննդի ճարտարապետական տարրեր, ավարտելու պահին այն ուներ լիովին մոդեռն տեսք՝ ներառյալ էլեկտրաէներգիա, կենտրոնացված ջեռուցում, հեռախոս և լոգարան։ Վերելակն ավելացվել է հետագայում։

Կոմսուհին արվեստի գործերը հավաքել է իր համաշխարհային ճամփորդությունների ընթացքում` թանգարան գտնելու համար։ Պալատը Շվեդիային է նվիրաբերվել 1920 թվականին, կոմսուհու մահից մեկ տասնամյակ առաջ։ Թանգարանը, ներառյալ սենյակներից շատերը, որտեղ նախկինում բնակվել են տանտերերը, հանրության առջև բացվեց 1938 թվականին[2]։

Հալվիլ թանգարանը, Սկոկլոսթեր ամրոցի և Թագավորական գանձարանի հետ համատեղ հանդիսանում են Թագավորական գանձարան, Սկոկլոսթեր ամրոց և Հալվիլ թանգարան պետական գործակալության մի մասը (շվեդ.՝ Livrustkammaren och Skoklosters slott med Stiftelsen Hallwylska museet (LSH))[3];

Հավաքածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալվիլ տունը Շվեդիայի պետությանը նվիրաբերվել է պայմանով, որ այն պետք է անփոփոխ մնա։ Տունն այսօր պահպանվել է այն տեսքով ինչպես կոմսուհի ֆոն Հալվիլը նվիրաբերել է տունը։ Թանգարանում ներկայացված են ուշ Վիկտորյական դարաշրջանի պահպանված սենյակներ, որոնք ներկայացնում են Ստոկհոլմի այն ժամանակվա ազնվականների ապրելակերպը[4]։

Հալվիլ հավաքածուն ներառում է մոտ 50000 նմուշ[5]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «The Hallwyl House». www.hallwylskamuseet.se. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. «A government agency». www.hallwylskamuseet.se. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  4. «The Hallwyl House». www.hallwylskamuseet.se. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  5. «Edwardian England on display in Stockholm». www.thelocal.se. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալվիլ թանգարան» հոդվածին։