Համլետի երկրաչափ թիթեռ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Թիթեռներ (Lepidoptera) |
Ընտանիք | Երկրաչափներ (Geometridae) |
Ցեղ | Eupithecia |
Տեսակ | Համլետի երկրաչափ թիթեռ (E. hamleti) |
Միջազգային անվանում | |
Eupithecia hamleti |
Համլետի երկրաչափ թիթեռ (լատին․՝ Eupithecia hamleti), երկրաչափ թիթեռների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Թիթեռի թևերի բացվածքը 16-17 է, բեղիկները՝ թելաձև։ Առջևի և հետևի թևերը միագույն են, բաց մոխրագույն թեփուկներով պատված։ Երկու զույգ թևերի միջնամասում տեղադրված է մեկական պուտ։ Հետին թևերի միջնապուտը կլորավուն է, իսկ առաջնաթևերինը՝ լայնակի ուղղությամբ ձգված[1]։
Հայաստանի էնդեմիկ տեսակ է։ Հայտնի է միայն Երևան քաղաքից (կենդանաբանական այգի)[1]։
Ապրելավայրերը հայտնի չեն։ Թիթեռները թռչում են դեպի լույսի աղբյուր սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին։
Կենսաբանության այլ մանրամասները հայտնի չեն[1]։
Չափազանց սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։
Հանդիպում է հազվադեպ, հայտնի են եզակի հայտնաբերումներ։
Վտանգման հիմնական գործոնները բացահայտված չեն։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
|