Հայաստանն առաջին անգամ ներկայացել է Պարալիմպիկ խաղերին 1996 թվականի ամառային պարալիմպիկ խաղերին Ատլանտայում։ Հայաստանը այդ տարի ներկայացրել է Գագիկ Գասպարյանը (ուժային եռամարտ, մինչև 82 կգ տղամարդիկ), և չորս հոգանոց թիմ (առագաստանավային սպորտ): Երկու տարի անց Հայաստանը առաջին անգամ մասնակցեց ձմեռային պարալիմպիկ խաղերին՝ ունենալով ութ լեռնադահուկորդ: Հայաստանը մասնակցել է և՛ ամառային, և՛ ձմեռային պարալիմպիկ խաղերի բոլոր հաջորդ միջոցառումներին, թեև նրա պատվիրակությունները հիմնականում փոքրաթիվ են եղել:[1]
Ներկա պահին ոչ մի հայ պարալիմպիկ մեդալ չի նվաճել, թեև Մհեր Ավանեսյանը եզակի մարզիկներից է, ով մասնակցել է և՛ ամառային, և՛ ձմեռային խաղերին: 1998, 2002, 2006 եւ 2010 թվականներին նա հանդես է եկել լեռնադահուկային սպորտում, իսկ 2000 թվականին՝ առագաստանավային սպորտում[2]։
Հայաստանի պարալիմպիկ կոմիտեն Եվրոպական պարալիմպիկ կոմիտեի անդամ է։