Հեղինակ | Ագաթա Քրիստի |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ և քրեական |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Միսս Մարփլ |
Նախորդ | Տիկին Մակգինթին մահացել է |
Հաջորդ | Դուստրը դուստր է |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Dodd, Mead & Co |
Հրատարակման տարեթիվ | 1952 |
«Հայելիների օգնությամբ» (անգլ.՝ They Do It With Mirrors), դետեկտիվ վեպ է, որը գրել է Ագաթա Քրիստին։ Առաջին անգամ լույս է տեսել ԱՄՆ–ում 1952 թվականին «Dodd, Mead and Company» հրատարակչության կողմից՝ «Հայելիներով մարդասպանը» անվան տակ։ Լույս է տեսել նաև Մեծ Բրիտանիայում, նույն թվականին «Collins Crime Club» հրատարակչության կողմից։ Ռուսաստանում հրապարակվել է «Աճպարարություն հայլիներով» անվան տակ։ Վեպը Միս Մարփլի հերթական հետաքննության մասին է։
Վեպը սկսվում է նրանով, որ Միսս Մարփլը գալիս է տեսակցության իր վաղեմի ընկերուհուն՝ Ռութ Վան Ռիդոկին։ Միս Մարփլը, Ռուտը և նրա քույրը մի ժամանակ միասին սովորում էին Իտալիայում։ Ռուտը պատմում է, որ ինչ–որ տարօրինակ բաներ են կատարվում Սթոնինգեյթս դղյակում։ Այդ դղյակում ապրում էր նրա քույրը՝ ամուսնու հետ։ Իր անհանգստության պատճառը նա չէր կարողանում բացատրել, բայց մտածում է, որ իր քրոջը վտանգ է սպառնում։ Ռուտը առաջարկում է գնալ Քերրին տեսակցության և պարզել, թե ինչ է կատարվում։
Քերրին ուրախ էր տեսնել քրոջը իր տանը։ Չնայած նրան, որ տունը պատկանում էր Քերրիին, ամեն ինչը ղեկավարում էր նրա ամուսինը՝ Լյուիսը։ Լյուիսը Քերրիի երրորդ ամուսինն էր։ Նրանց տանը Լյուիսի խնամակալության տակ բնակվում էին անչափահաս հանցագործներ։ Տան անդամները բավականին շատ էին, սակայն ոչ բոլորը ունեին արյունակցական կապեր Քերրիի հետ։
Միսս Մարփլը հրավիրված էր ճաշի, որին ներկա էին լինելու նաև տան անդամները։ Ներկա էին գտնվելու նայև այլ հյուրեր։ Ճաշից հետո հյուրերի մեծ մասը հավաքվեցին հյուրասենյակում։ Միսս Մարփլը և մյուս հյուրերը ականատես են լինում Լոուսոնի և Լյուիսի վեճին։ Չնայած կրակոցների ձայներին, ոչ ոք չտուժեց։ Բայց հենց նույն գիշեր տեղի է ունենում սպանություն և Միսս Մարփլը որոշում է պարզել ամեն ինչ։
«The Observer» թերթի քննադատ՝ Մորիս Ռիչարդսոնի կարծիքով Գրքի առաջին գլուխը գրված է նորովի և պարզ ընթերցման համար, բայց վերջին հատվածը ավելի ծանր է,և դեպքերը դանդաղ են զարգանում[2]։
Ֆիլմը էկրանավորվել է մի քանի անգամ։
|