Հայկ Դեմոյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 22 մայիսի, 1975 թ. Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պատմաբան, հրապարակախոս և գիտակ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | պատմություն և հրապարակախոսություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն, անգլերեն, ֆրանսերեն |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
![]() |
Հայկ Անուշավանի Դեմոյան (օգոստոսի 26, 1975, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, հրապարակախոս, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր։
Գիտական հետազոտությունների ոլորտի մեջ են մտնում Արցախյան հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների, Հայոց ցեղասպանության և համաթյուրքականության խնդիրները, ազգային հակամարտությունները Հարավային Կովկասում, ազգային ինքնության և կարծրատիպերի հիմնահարցերի ուսումնասիրությունը։ Գիտական հետաքրքրությունների ոլորտը ներառում է նաև հայ ռազմարվեստին, հայկական ազգային խորհրդանշաններին և զինանշանագիտության առնչվող հիմնահարցերը։ Ավելի քան 40 գիտական հրապարակումների, այդ թվում նաև տասնհինգ մենագրությունների հեղինակ է։
Անդամակցում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությանը։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահն է։ Երևանի պատմության թանգարանի և Ազգային գրադարանի գիտական խորհուրդների անդամ է։
2009 թ. մարտին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի հանրային խորհրդի անդամ։
2011 թ. Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար։
2013 թ. ընտրվել է Երևանի ավագանու անդամ` Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներին։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
|
![]() | Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Դեմոյան» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Դեմոյան» հոդվածին։ |
|