Wellens in 2012 | |
Ծնվել է | նոյեմբերի 13, 1935 |
Ծննդավայր | Հաագա, Նիդերլանդներ |
Մահացել է | հունիսի 9, 2020[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Մաստրիխտ, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Կրթություն | Ամստերդամի համալսարան |
Մասնագիտություն | սրտաբան և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Ամստերդամի համալսարան և Մաաստրիխտի համալսարան[2] |
Անդամակցություն | Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա |
Հենրիկ Յոան Յուստ (Հայն Յ․Յ․) Ուելենս (1935–2020) հոլանդացի սրտաբան էր, ով հայտնի է որպես կլինիկական սրտի էլեկտրաֆիզիոլոգիայի հիմնադիր հայրերից մեկը։ Սրտի կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիան հնարավորություն է տալիս սրտի առիթմիա ունեցող հիվանդներին ենթարկվել կատետերային քարտեզագրման և խթանման ուսումնասիրությունների։ Ուելենսը եվրոպացի սրտաբանների շրջանում հայտնի էր որպես «Մաստրիխտի հսկա» և երկար տարիներ կապված էր Նիդեռլանդների Մաստրիխտ քաղաքում գտնվող Լիմբուրգի համալսարանի բժշկական դպրոցի հետ[3]։ Նրա ղեկավարած սրտաբանության բաժանմունքում շատ ապագա կլինիկական սրտի էլեկտրաֆիզիոլոգներ վերապատրաստվել են 1976 թվականից մինչև 2002 թվականին նրա թոշակի անցնելը։
Ուելենսը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 13-ին Նիդեռլանդների Հաագայա քաղաքում։ Բժշկություն է սովորել Լեյդենի համալսարանում։ Երկու տարի ներքին բժշկություն ուսանելուց հետո նա երեք տարի սրտաբանություն է անցել Ամստերդամի համալսարանի Վիլհելմինա Գաստյուիս հիվանդանոցում՝ պրոֆեսոր Դիրկ Դյուրերի ղեկավարությամբ։
1960-ականների վերջին Ամստերդամի համալսարանական հիվանդանոցում Ուելենսը հետազոտում էր սրտի առիթմիա ունեցող հիվանդներին՝ տեղադրելով ներսրտային կաթետերներ, որոնք թույլ էին տալիս արձանագրել սրտի էլեկտրական ակտիվացումը դրա տարբեր հատվածներում։ Այս կաթետերը միացնելով ռիթմավար սարքին, նա ցույց տվեց, որ հնարավոր է հարուցել և դադարեցնել սրտի առիթմիաները, տեղայնացնել առիթմիայի ծագման վայրը, բացահայտել առիթմիայի մեխանիզմը։ Օգտագործելով այս մոտեցումը, որը կոչվում է ծրագրավորված էլեկտրական խթանում, Ուելենսը ոչ միայն բացահայտեց առիթմիայի մեխանիզմները և տեղայնացումը Վոլֆ-Պարկինսոն-Ուայթի համախտանիշի դեպքում, այլ նաև վերփորոքային տախիկարդիայի այլ տեսակներ։
1970-ականների սկզբին նա ցույց տվեց, որ սրտի ծրագրավորված էլեկտրական խթանումը կարող է օգտագործվել նաև փորոքային տախիկարդիան ուսումնասիրելու համար։ 1971 թվականին նա հրատարակեց տախիկարդիայով հիվանդների սրտի ծրագրավորված խթանման մասին առաջին գիրքը։ 1973 թվականին Վելենսը նշանակվել է Ամստերդամի համալսարանի սրտաբանության պրոֆեսոր։ Այդ ժամանակ նրա նորարարական մոտեցումը թույլ տվեց ուսումնասիրել տախիկարդիայի մեխանիզմի վրա դեղերի ազդեցությունը, մշակել նոր թերապևտիկ ռազմավարություններ, ինչպիսիք են հատուկ նախագծված սրտի ռիթմավարների միջոցով տախիկարդիայի դադարեցումը, տախիկարդիայի սուբստրատի վիրահատական հեռացումը կամ մեկուսացումը և, ի վերջո, բուժումը սրտի ռիթմի կաթետերային աբլացիայի միջոցով։
1971 թվականին նա զեկուցել է սրտի ծրագրավորված էլեկտրական խթանման կիրառման մասին նախասրտերի թրթռման, ԱՎ հանգույցային տախիկարդիայով և հավելյալ նախասիրտ-փորոքային անցուղիներով հիվանդների շրջանում։ 1972 թվականին նա ցույց տվեց, որ փորոքային տախիկարդիա ունեցող հիվանդների առիթմիան կարող է նաև վերարտադրելիորեն հարուցվել և դադարեցվել ճիշտ ժամանակին հասցված վաղաժամ խթանումների միջոցով։ Այս հետազոտությունները հիմք են հանդիսացել սրտի առիթմիայի բուժման նոր վիրաբուժական և ռիթմային մոտեցումների համար, որոնք հայտնի դարձան որպես «սրտի էլեկտրաֆիզիոլոգիա»[4]։
Ուելենսն Ամստերդամը լքեց 1977 թվականին՝ Մաստրիխտի նոր համալսարանի ակադեմիական հիվանդանոցի պրոֆեսոր և սրտաբանության ամբիոնի նախագահ դառնալու կապակցությամբ։ Այնտեղ նա ստեղծել է իր առիթմոլոգիայի դպրոցը՝ կրթելով այնտեղ 1977-2001 թվականներին ամբողջ աշխարհից ժամանած բազմաթիվ սրտաբանների, որոնցից շատերը հայրենիք վերադառնալուց հետո սրտաբանության առաջատարներ են դարձել։
Ուելենսը Ամստերդամում պրոֆեսոր Դիրկ Դյուրերի ուսանողն էր և մասնակցում էր Վոլֆ-Պարկինսոն-Ուայթ համախտանիշով հիվանդների մոտ սրտի ծրագրավորված էլեկտրական խթանման վաղ զարգացմանը։ Այս հիվանդների մոտ ցույց տրվեց որ սրտային առիթմիաները սկսվում և ավարտվում են կրիտիկական ժամանակի վաղաժամ զարկերով։
Ուելենսը նաև ցույց տվեց, որ սրտի ծրագրավորված էլեկտրական խթանման միջոցով առիթմիայի վերարտադրելի սկիզբը և դադարեցումը թույլ է տվել ուսումնասիրել առիթմիայի մեխանիզմի վրա հակաառիթմիկ դեղամիջոցների ազդեցությունը։ 1977 թվականին նա տեղափոխվելց Մաաստրիխտ քաղաքի Լիմբուրգի նոր համալսարան՝ այնտեղ ակադեմիական սրտաբանություն զարգացնելու։ Այնտեղ նա ստեղծեց սրտային առիթմիաների ուսումնասիրման և բուժման միջազգային հայտնի կենտրոն[4]։
1990 թվականին Ուելենսը դարձել է Նիդեռլանդների Արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ[5]։
Նա ղեկավարել է Նիդեռլանդների միջհամալսարանական սրտաբանական ինստիտուտը (ICIN) 1993-2003 թվականներին՝ Նիդեռլանդների Արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի ինստիտուտը, որտեղ սրտանոթային հետազոտությունների հոլանդական գիտահետազոտական գործունեությունը կոորդինացված են ազգային մակարդակով։ Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 670 գրախոսվող հոդվածներ, գրքերի 254 գլուխներ և եղել է սրտաբանության վերաբերյալ 21 գրքի հեղինակ կամ խմբագիր։ Միացյալ Նահանգներից պրոֆեսոր Մարկ Ջոզեֆսոնի հետ համագործակցությամբ նա դասավանդել է ԷՍԳ և էլեկտրաֆիզիոլոգիայի բարդ հասկացություններ Wellens and Josephson Advanced ԷՍԳ դասընթացի շրջանակներում[6]։
Ուելենսը մահացել է 2020 թվականի հունիսի 9-ին՝ ստամոքսի մետաստատիկ քաղցկեղից[7]։
Ուելենսի համախտանիշը էլեկտրոկարդիոգրաֆիկ օրինաչափություն է, որը ցույց է տալիս սրտի ձախ առաջային վայրէջ զարկերակի ավազանում կրիտիկական նեղացում, անվանվել է Հայն Ուելենսի պատվին, ով առաջին անգամ նկարագրել է այս ԷՍԳ երևույթը 1982 թվականին[8] ։
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link), May 19, 1995.
|