Հանս-Վիլհելմ Շթեյնֆելդ | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Բերգեն, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Բերգենի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, պատմաբան, գրող, լրագրող, թղթակից և ռադիոհաղորդավար |
Զբաղեցրած պաշտոններ | NRK correspondent in Moskva?, NRK correspondent in Moskva?, NRK correspondent in Moskva? և NRK correspondent in Moskva? |
Պարգևներ և մրցանակներ | |
Hans-Wilhelm Steinfeld Վիքիպահեստում |
Հանս-Վիլհելմ Շթեյնֆելդ (նորվ.՝ Hans-Wilhelm Steinfeld, մարտի 29, 1951, Բերգեն, Նորվեգիա), նորվեգացի լրագրող, պատմաբան, գրող և ռադիոհաղորդավար։ Նա աշխատել է Նորվեգական հեռարձակողների միությունում (NRK) և մասնագիտացել է Ռուսաստանում։ Շթեյնֆելդը 1980—1984, 1988—1994, 2000—2003 թվականներին և կրկին 2010 թվականից աշխատել է որպես NRK թղթակից Մոսկվայում։ Աչքի է ընկել և ճանաչվել միջազգային կարգի լրագրող, հատկապես հայտնի է դարձել Մ. Ս. Գորբաչովի, Բ. Ն. Ելցինի և Ն. Ի. Ռիժկովի հետ հարցազրույցների շնորհիվ, որոնք վերցրել է 1991-1994 թվականների ընթացքում[1]։ Հանս-Վիլհելմ Շթեյնֆելդի գործունեությունը որպես պատմաբան կապված է լայն առումով հրեատեցություն թեմայի հետ, զբաղվել է նաև ֆաշիզմի մարգինալացման քննարկման պատմությամբ։ Ստացել է լիտվական Հունվարի 13-ին հիշատակի մեդալ իր լրագրողական գործունեության համար՝ կապված 1991 թվականի Վիլնյուսի դեպքերի հետ։
1970 թվականին Բերգենի մայր տաճարի դպրոցն ավարտելուց հետո շարունակել է կրթությունը Բերգենի համալսարանում պատմության մասնագիտությամբ՝ զուգահեռ սովորելով նաև ռուսերեն և հասարակագիտություն։ 1977 թվականին ավարտելուց հետո ստացել է փիլիսոփայության թեկնածուի (candidatus philologiæ) աստիճան։ Սովորել է նաև Օքսֆորդում, Մոսկվայում և Հյուսիսային Կովկասում, որտեղ էլ ծանոթացել է Միխայիլ Գորբաչովի հետ[1]։
1976 թվականից Շթեյնֆելդն աշխատել է երեկոյան նորությունների «NRK Dagsrevyen» հաղորդման մեջ, 1980 թվականին առաջին անգամ ուղարկվել է Մոսկվա որպես թղթակից, որտեղ մնացել է մինչև 1984 թվականը։ Հաջորդ չորս տարիների ընթացքում «Dagsrevyen»-ի համար աշխատել է որպես արտասահմանյան թղթակից՝ մասնագիտացված Արևելյան Եվրոպայի առումով։ 1988—1994 թվականներին Շթեյնֆելդը կրկին աշխատել է Մոսկվայում, հատկապես հայտնի դառնալով օգոստոսյան խռովարարության ժամանակ Ելցինի հետ հարցազրույցի[1] և 1991 թվականի հունվարին Լիտվայում կատարված դեպքերի լուսաբանման շնորհիվ, որոնց անմիջական ականատեսն էր եղել ինքը։
1994-1999 թվականներին Շթեյնֆելդն աշխատել է հաղորդավար, համախմբագիր, նորությունների խմբագրի օգնական և ապա NRK-ի նորությունների խմբագիր՝ այդ թվում գլխավորելով նորությունների «NRK Dagsrevyen» հաղորդումը։ 1999 թվականին Կոսովոյի պատերազմի հետ կապված՝ որոշ ժամանակ գտնվել է Բալկաններում։ Երրորդ անգամ Մոսկվայում լինելուց հետո (2000—2003 թվականներ) նա սկսել է աշխատել NRK ռադիոյում, նաև վարել է ամենշաբաթյա «Dagsnytt Atten» նորությունների հաղորդումը՝ երբեմն հանդես գալով նաև որպես լրահողորդ։ 2004 թվականի դեկտեմբերին իր ռեպորտաժում նկարագրել է, թե ինչպես է իր ընտանիքի հետ Թաիլանդում փրկվել ցունամիից, երբ հանգստանում էին այնտեղ։
2005 թվականի հունվարին «Aftenposten» նորվեգական թերթում Շթեյնֆելդը հրատարակեց «Հրեատեցություն՝ լեհական պատմության մութ հետքը» վերնագրով հոդված[2]։ Դա պատասխան էր Նորվեգիայում Լեհաստանի դեսպանի բողոքագրին, որը հրատարակվել էր նույն թերթում մի քանի օր ավելի վաղ։ Պատասխան հոդվածում, որը նա հետագայում ընդլայնեց և հավելեց աղբյուրներով, լրագրողը գրել է Լվովում «լեհական ֆաշիստների» գործունեության և Յուզեֆ Պիլսուդսկու մասին՝ որպես «ֆաշիստական բռնակալի և հրեատյացի»։ Հոդվածը ոչ միանշանակ արձագանք ունեցավ, իսկ հեղինակը վիրավորանքների արժանացավ ոչ միայն Լեհաստանում, այլև հենց Նորվեգիայում։
2010 թվականի ամռանը Շթեյնֆելդը որպես թղթակից կրկին ուղարկվեց Մոսկվա։
Ծնվել է մենեջեր Գերման Շթեյնֆելդի (ծնված 1921 թվականին) և գրասենյակային աշխատող Օգոտ Յոհանե Հոլանի (ծնված 1921 թվականին) ընտանիքում։ 1986 թվականին սեպտեմբերի 1-ին ամուսնացել է Յուլիա Ֆերկիսի (ծնված 1963 թվականին) հետ։ Հայտնի բերգենյան փաստաբան Դագ Շթեյնֆելդի եղբայրն է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս-Վիլհելմ Շթեյնֆելդ» հոդվածին։ |
|